Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026
Հայաստան

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր. Արտակ Զաքարյան

Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: Այն ժամանակ,«3+3» ձևաչափն անվանում էին նաև «Մեծ Կովկասի» ստեղծման գաղափար:

Դժվար չէ ենթադրել, որ «3+3» ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս էին թողնելու հավաքական Արևմուտքին: Այն հատկապես ուղղվելու է ՆԱՏՕ-ի, ԵՄ- արևելյան գործընկերության, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության նվազեցմանը:

Բացի այդ, այս ձևաչափը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի գլխավոր խնդիրն է լիարժեք վերահսկողություն սահմանել Արևելքն Արևմուտքի, և Հյուսիսը Հարավի հետ կապող բոլոր տիպի հաղորդակցությունների վրա:

Որքան էլ, որ «3+3»-ի մասնակից պետություները փորձեն համաձայնություններ գտնել միմյանց մեջ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի Արևմուտքից կախվածության իր աստիճանը, և հնարավոր չի լինելու այդ հարթակը լիարժեք ծառայեցնել իր նպատակին: Վրաստանն արդեն իսկ հնչեցրել է (Զուրաբ Աբաշիձե) իր մասնակցության անհնարինության մասին, ի նկատի ունենալով չլուծված հակամարտությունները:

Մեր կապիտուլյանտը՝ ի նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և Արցախյան չլուծված հակամարտությունը, նշել է, որ Հայաստանի մասնակցությունը հնարավոր է, պայմանով, որ«3+3»-ում չքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում: Ալիևը, բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և իրենք գնում են Հրավային Կովկասում համագործակցության և խաղաղության նոր էջ բացելուն: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ադրբեջանը, իր նավթային և գազային խողովակներով լիովին կախված է Արևմուտքից և Թուրքիայից: Իրանին անհրաժեշտ է, որպեսզի իր հյուսիսային սահմաններին որևէ կերպ հնարավոր չլինեն ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայության հավանականությունը: Ռուսաստանը, որը նախկինում չէր ողջունել«3+3»-ը, այսօր շահագրգիռ է, որպեսզի գոնե Հարավային Կովկասում լինի հանդարտություն և կայունություն: Իսկ Թուրքիան`«3+3»-ը դիտարկում է, որպես «Մեծ Թուրանի» երազած գաղափարի իրականացման հնարավորություն:

Չնայած նրան, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ միմյանց նկատմամբ ունեն մնայուն հակասություններ կամ առնվազն ակնհայտ մրցակցություն, այնուամենայնվի եթե նույնիսկ«3+3» կամ «3+2» ձևաչափը կազմավորվի, այն երկար համատեղել չի կարող: Ելնելով ռեգիոնալ անվտանգության ռազմավարական և տարամիտվող շահերից, ձևաչափը շատ արագ կարող է վերածվել «2+2+1+/-1» հարաբերակցության: Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան + Թուրքիա-Ադրբեջան + Իրան+/-Վրաստան: Իսկ այս պարագայում դժվար է լինելու կոնսենսուսի գալը, ինչը և ազդելու է ձևաչափի էֆեկտիվության վրա:

Հավանական է նաև այն տարբերակը, որ Արևմուտքը կոշտ ճնշումներ սկսի գործադրել Թուրքիայի վրա, ինչպես նաև Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ պարբերաբար խոչընդոտի ձևաչափի գործունեությանը: Այդ դեպքում «3+3»-ը կարող է վերածվել «3-3»-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան:

Ակնհայտ է նաև, որ այսօր «3+3» ձևաչափի գործարկման հարցը կրկին օրակարգ է բերվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով փոխվել են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունն ու կոմունիկացիաների վերահսկողությունը: Պատահական չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ևս խիստ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար և վերջինս շարունակ պարտադրում է այդ անթույլատրելի օրակարգը: Այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, անկախ «3+3»-ի հետագա ճակատագրից, Հարավային Կովկասում ձեռք են բերում լուրջ առավելություն:

Հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացած թուրք-ադրբեջանական, ինչպես նաև պակիստանյան համատեղ զորավարժությունները (Բաքվի հռչակագիր) կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի համար պայքարն առաջիկայում կարող է վերածվել կոշտ քաշքշուկի, ինչն էլ ավելի է սրելու առանց այդ էլ դարերով չկարգավորվող հակասություններն ու մրցակցությունը:

Առավել քան վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջիկա տարիներին փորձելու են պայմաններ ստեղծել Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերման համար, որում ձգտելու են ստանալ նաև Արևմուտքի աջակցությունը: Միայն այդ պայմանով Արևմուտքը կարող է համաձայնվել, նույնիսկ ինչ որ կերպ աջակցել ձևաչափի կայացմանը:

Սակայն, արդյո՞ք Արևմուտքը, կամ Ռուսաստանն ու Իրանը մինչև վերջ վստահում են Թուրքիային: Իսկ գուցե սա գլոբալ խաղացողների աշխարհաքաղաքական ժամանակավոր «զբաղմո՞ւնք» է, որը փորձելու է որոշ ժամանակ աչք փակել առկա հակասությունների վրա և արտաքուստ համագործակցության պատկեր ստանալ:

Իսկ ի՞նչ ենք անելու մենք Արցախի չլուծված հակամարտության, Հայոց Ցեղասպանության ճանաչման, անվտանգային ամուր երաշխիքների և ինքնուրույն միաջազգային քաղաքականության հարցերում՝ դեռևս անհայտ է:

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր: Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլ մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: Եվ տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ»։