Գրանցվել է աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքը
Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Sky News-ի հաղորդմամբ՝ նախկինում չեն հաղորդվել COVID-19-ի օմիկրոն շտամով վարակվելու հետեւանքով մահվան դեպքերի մասին։
Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ եւ հեշտ է տարածվում մարդկանց շրջանում։ Նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ապաքինվել են COVID-19-ից, այս շտամով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան դելտա շտամով: Այնուամենայնիվ, դեռեւս չկա որեւէ ապացույց, որ նոր շտամն ավելի վտանգավոր է կամ ավելի մահացու, քան կորոնավիրուսի նախորդ շտամները։
Հիշեցնենք, որ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը կհայտնվի 2022 թվականի մարտին: Մինչ այդ մասնագետները կոչ են անում նոր շտամից պաշտպանվելու համար ստանալ պատվաստանյութի երրորդ՝ բուստերային դեղաչափը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են