Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ: Մինչ զրույցն սկսելը սենատոր Բրունո Ռըտայոն կարծես ենթադրում էր, որ առաջին հարցը լինելու է բանաձևի կարևորության և նշանակության մասին: Նա ուղղակի խնդրեց տալ ցանկացած հարց և չսպասելով հարցին՝ սկսեց խոսել.

--Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան:

Նա խոսում էր մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային: Հայաստանի լավ բարեկամի սրտացավ խոսք էինք լսում.

- Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա:

Մի պահ լռում է ու նորից վերադառնում Բանաձևին

-Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժոովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը:

Թվում էր, որ երկար էինք զրուցելու, բայց սենատորը հասկացրեց, որ ամեն ինչ ասված է, կրկնելու ու բացատրելու կարիք չի զգացվում: Արցախի ու Հայաստանի հարցերով մտահոգ, Հայաստանի լավ բարեկամ Վալերի Բուայեն է միանում ու, կարելի է ասել, շարունակում ասվածը.

-Այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահողներից է: Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից:

Իհարկե նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում.

-Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին Սենատի կողմից և դեկտեմբերի 3-ին ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդումումն է: Երկրոդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում:

Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը:

- Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ:

Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը.

-Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է:

Հիշեցնենք, որ 2021թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: