Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից
Կարծում եմ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել:
Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում:
Ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին