Ինչ բյուջետային տարբերակներով կարել է փոխարինել թանկարժեք մթերքները
Առողջ սնունդը միշտ չէ, որ թանկ է։ Շատ թանկ մթերքներ կարելի է փոխարինել ավելի բյուջետային տարբերակներով, կարծում է սննդաբան Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան):
Instagram-ի իր էջում մասնագետը գրել է, որ որպես առողջ սննդակարգի համար կարեւոր աղբյուր հանդիսացող ամբողջահատիկներ՝ կարելի է գնել ոչ թե թանկարժեք վայրի բրինձ կամ քինոա, այլ ավելի մատչելի բլղուր, հնդկաձավար, գարի, վարսակ, կորեկ կամ հաճար։
Բջջանքի լավ աղբյուր կարող է լինել նաեւ աշորայի ալյուրից (խոշոր աղացած) հացը, վարսակի, գարու ու տարեկանի փաթիլները եւ փխրուն հացիկը (хлебцы):
Oմեգա-3 ճարպաթթուներով հարուստ կարմիր ձկանը այլընտրանք կարող է լինել ատլանտյան ծովատառեխը, սարդինան, սկումբրիան, ծիածանափայլ իշխանը, կամբալան, պերկեսը, ինչպես նաեւ՝ միդիան եւ կաղամարը:
Ինչ վերաբերում է յուղին, ապա, ըստ մասնագետի, ուտելիք պատրաստելու համար ցանկացածը հարմար է, սակայն տապակելու համար ավելի լավ է ընտրել զտված կամ կենդանական ծագում ունեցող յուղ, իսկ աղցանների համար՝ չզտված։
Ինչպես նշել է սննդաբանը, բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները սննդակարգի անհրաժեշտ բաղադրիչ են, քանի որ դրանք հարուստ են վիտամիններով եւ բջջանյութով։ Ավելի լավ է գնել սեզոնային մթերքներ, քանի որ դրանք սովորաբար ավելի էժան են եւ օգտակար: Պետք չէ անտեսել սառեցված բանջարեղենն ու հատապտուղները, որոնք սովորաբար հավաքում են շատ հասուն ժամանակ, եւ դրանք շատ ավելի էժան են, քան թարմ այլընտրանքները:
Մասնագետի խոսքով՝ պետք չէ, այսպես կոչված, սուպերմթերքների, օրինակ՝ կոկոսի շաքարի կամ հապալասի ալյուրի հետեւից ընկնել։ Իրականում, այս մթերքներն ունեն նվազագույն առավելություններ իրենց նմանների հանդեպ, թեեւ մի քանի անգամ ավելի թանկ են:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին