Իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում, կամ չեն ուզում․ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») բյուրոն հայտարարություն է տարածել երկրների ղեկավարներին, որի անվտանգային հատվածում գեթ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին (44 օրյա պատերազմի սանձազերծման, թուրքական զինված ուժերի եւ զինյալների ներգրավման, արգելված զինատեսակների օգտագործման, տարածքների օկուպացիայի մասին էլ չեմ խոսում՝ դրանք արդեն մոռացված թեմաներ են իշխանությունների համար)։
Հիշու՞մ եք, որ մենք առաջարկում էին օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը մեր երկրի պետական շահերից բխող օրակարգը առաջ մղելու համար։ Սրա մասին ես խոսել եմ թե ԱԺ ամբիոնից, թե Եվրոնեսթի հայկական պատվիրակության մինչ օրս կայացած միակ նիստին, թե հարցազրույցներում։
Հերթական անգամ մեր խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները։
Նշեմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով ի պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ եւ ուներ վետոյի իրավունք։ Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում, կամ չեն ուզում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին