Արման Թաթոյանը հանդես է եկել Խաբարովսկում գիտագործնական միջազգային կոնֆերասին
Ռուսաստանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով՝ ողջույնի խոսքով եմ հանդես եկել Խաբարովսկում գիտագործնական միջազգային կոնֆերասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊԱրման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդգծել եմ մարդու իրավունքների ազգային հաստատությունների բացառիկ բնույթը, քանի որ այդ կառույցները ոչ միայն սահմանադրական անկախ ինստիտուտներ են, այլ նաև իրականացնում են սահմանադրական իրավունքների պաշտպանություն։
Բարձր եմ գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցությունը ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձակատարի հետ։
Մենք միասին ենք նախաձեռնել Օմբուդսմանների եվրասիական դաշինքի ստեղծումը, տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հետ՝ նպատակ ունենալով ապահովել երկու երկրներում մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը։
Որպես միջազգային լավագույն փորձի օրինակ՝ նշել եմ, որ Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացված ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:
Ներկայացրել եմ COVID-19 համավարակի ընթացքում ՌԴ գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր է դարձել միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր, որոնց իրականացման հարցում իրենց կարևոր դերն են ունեցել նաև Բաշկիրիայում և Սվերդլովսկում Մարդու իրավունքների հանձնակատարները։
Առհասարակ, բարձր մակարդակի հարաբերություններ են նաև ՌԴ ռեգիոնալ օմբուդսմենների հետ:
Մանրամասն անդրադարձել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձին խոշտանգումների կանխարգելման, կանանց իրավունքների, ընտրական իրավունքների պաշտպանության և այլն։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են