Սերգեյ Լավրովի ձայնագրությունը` Արցախի հարցի և Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
«Դեժավյու» թելեգրամ-ալիքը հրապարակել է ձայնագրություն, որում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներում ՌԴ դերի մասին:
«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ տեղակայվել ենք, և Հայաստանում են շարունակ այդ մասին ասում, ներառյալ՝ ձեր Ազգային ժողովի խոսնակը, ով ՌԴ-ին մեղադրեց այն բանում, որ մենք դավաճանել ենք Ղարաբաղին… Մենք հարցում ենք ուղարկել, թե ինչ է այդ ամենը նշանակում… Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, որ ամեն բան չէ, որ պարզ է, բայց շահարկել այն դերը, որը Ռուսաստանը խաղացել է, կարծում եմ, ճիշտ չէ:
Դրա համար էլ համանախագահներին պետք է ուղղորդել այն ուղղությամբ, որ հնարավորինս շուտ ժամանեն մարդասիրական կազմակերպությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որ մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն նրանց վերահսկողության ներքո: Պետք են այնպիսի գործողություններ, որոնք միգուցե փողոցներում միտինգների ժամանակ ծափահարություններ չեն կորզում, որոնք չեն դառնում թերթերի առաջին էջերի ու հեռուստատեսային նորությունների փրայմ-թայմի գլխագրեր, բայց որոնք օգնում են մարդկանց հանդարտվել, հանգիստ ապրել իրենց տներում այլ համայնքի ներկայացուցիչների կողքին»,- ասել է Սերգեյ Լավրովը:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...