Իշխանությունները դրական ազդեցություն են տեսնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ճանապարհներին մաքսակետերի տեղակայումից
Նոյեմբերի 9-ից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայկական զինված ուժերը նահանջեցին Խորհրդային Հայաստանի սահմանների մոտ։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք միջազգային հանրությանը հայտնել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք պետք է ֆիքսենք, թե կոնկրետ ինչն ենք համարում Հայաստանի սահմանը։ Խորհրդային ոչ մի քարտեզի համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի տարածքում չեն»,- հավելեց նա։ Ռուբինյանը նշեց, որ Ադրբեջանը մաքսակետեր սահմանեց այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը եւ հրապարակավ հայտարարեց, որ ճանապարհների ինքնիշխանությունը մնում է այն երկրներին, որոնց տարածքով անցնելու են այդ ճանապարհները։
«Մինչ այդ Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, որ Գորիս-Կապան ճանապարհը ներկայացնում է միջանցքային տրամաբանության շրջանակներում, իսկ դրա դիմաց ցանկանում է ստանալ ճանապարհ, որը կտրամադրվի մեր կողմից՝ նույն միջանցքային տրամաբանության շրջանակներում։ Այս մաքսակետի տեղակայմամբ ամրագրվեց, որ մենք միջանցքային տրամաբանությամբ չենք շարժվել, բայց Ադրբեջանը մտել է մի դիսկուրս, որտեղ միջանցքային տրամաբանություն չկա։ Այդ ամենի արդյունքում Հայաստանի բնակավայրերը չմեկուսացվեցին։ Հայ-ադրբեջանական սահմանը կա, եւ այս տեսակետն ամենաշահեկանն է Հայաստանի համար։ Հակառակ տրամաբանությունը ձեռնտու է այն կողմին, որն ավելի ագրեսիվ է եւ էքսպանսիոնիստական նպատակներ է հետապնդում»,- ընդգծեց փոխխոսնակը։ Նա դրական գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ «պահվող անձինք» տերմինի օգտագործումը, քանի որ, իր գնահատմամբ, դա Ադրբեջանին հնարավորություն չի տալիս յուրովի մեկնաբանել բոլոր պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության հարցը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած