Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026
Հայաստան

Գերիների և մեղավորների մասին․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերիների և մեղավորների մասին․

Երեկ դեռևս գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ նոյեմբերի 16-ին Սիսիանի դիրքերում գերի հանձնված զինծառայողներին, դրանով հերթական բաժանարար գծերը տանելով մեր հասարակության մեջ, և փոխադարձ ատելության և վիրավորանքների մի նոր անտակ անոթ բաց անելով։

Անկեղծ ասած, գերիների հարցը չափազանց զգայուն ու բարդ է, որպեսզի այսպիսի վուլգար քննարկման առարկա դառնա։ Պատմության մեջ համարյա ցանկացած պատերազմ ուղեկցվում է գերեվարումներով, և գերի հանձնման դեպքերն էլ խիստ տարբեր են։ Որոշ դեպքերում դիմադրությունը պարզապես անհնար է (գերի հանձնվածը ծանր վիրավոր է, կամ սպառվել է զինամթերքը), որոշ դեպքերում՝ անիմաստ (դիմադրությունը բերում է մարդկային կորուստների, բայց մարտական խնդիր չի լուծում), որոշ դեպքերում էլ գերի հանձնվողը, ընդհակառակը, դրանով տապալում է մարտական խնդրի կատարումը, և վտանգի տակ դնում իր մարտական ընկերներին։

Ուստի ամեն առանձին դեպք հատուկ ուսումնասիրության կարիք ունի, և դա պետք է արվի արդեն նրանից հետո, երբ գերին վերադարձված է հայրենիք, նրա կյանքին և առողջությանը ոչ մի բան չի սպառնում, նա ընդունակ է կանգնել սեփական պետության ատյանների առաջ, և բացատրություններ տալ իր գործողությունների մասին։ Մինչ այդ, գերին մեր հայրենակիցն է, և մեր բոլորի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն՝ պաշտպանելու նրա կյանքը, արժանապատվությունը և ազատության իրավունքը։


Ի հավելումն դրա, կարևոր է, որ այս զգայուն թեման չշահարկեն այն մարդիկ, ովքեր իրենք անմիջականորեն մեղավոր են մեր հայրենակիցների գերեվարման մեջ։ Այսօրվա գործող իշխանությունը ոչ միայն առանց մի կրակոցի, ափալ-թափալ հանձնել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, և թշնամուն բերել է Սյունիքի անպաշտպան սահմանների մոտ, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած ժամանակաշրջանում, տառացիորեն ձախողել է նոր պաշտպանական բնագծերի կառուցումը ևզինծառայողների համար նվազագույն անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը։

Ես իրավունք չունեմ ռազմական գաղտնիքներ բացահայտել, բայց խնդրո առարկա հատվածում, որտեղ թշնամին առաջ է եկել նոյեմբերի 14-16 ժամանակահատվածում, դիրքերում պարզապես ողբալի վիճակ էր՝ չկային ոչ նորմալ ամրաշինություններ, ոչ նորմալ դիտարկման սարքավորումներ, ոչ ականադաշտեր, ոչ փշալար, ոչ կեցության նվազագույն պայմաններ, և այս ամբողջը մի պարզ պատճառով՝ գործող իշխանությունը չի համարում, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ իր «հանճարեղ» պատկերացմամբ, այս հատվածում սահմանազատումից հետո բանակը միևնույն է հետ է քաշվելու, այստեղ լինելու է «անվտանգ» պետական սահման, որը մեր բանակի փոխարեն երևի պահպանելու են հարահաս ռուս սահմանապահները։

Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։

Եթե մենք ամառային ամիսները օգտագործեինք դիրքերը եղած նվազագույն ստանդարտով կահավորելու համար, իսկ թշնամու առաջխաղացումներն էլ մեր տարածքում դիմավորեինք կրակով, այսօր այսպիսի վիճակ չէր ստեղծվի, մենք գերիներ չէինք ունենա, թշնամին չէր հոխորտա «Զանգեզուրի միջանցքի» մասին, մենք էլ սահմանները թողած, Երևանի կենտրոնում այսօր իրար հետ հաշիվներ չէինք պարզի։

Հիմա էլ դեռ ուշ չի ձմռան և գարնանային ամիսները օգտագործելու՝ մեր երկրի ամենախոցելի հատվածի պաշտպանությունը էապես ամրացնելու, թշնամու հետագա գործողությունները կանխատեսելու և կանխելու, և մեր հասարակության բաժանարար գծերը մեղմելու համար։ Դրա համար սակայն, պետք է, որ Երևանում թանկարժեք մեքենաներով շրջող, Հունաստանի թանկարժեք կուրորտներում քեֆ քաշող, իրենց պարապ մտքերով պարբերաբար փայլող «ռազմագետները» խոնարհաբար հեռանան իշխանությունից, և թույլ տան մեր երկրի արժանապատիվ և գիտակից հատվածին՝ պաշտպանելու սեփական հայրենիքը։

Մենք դա անելու ենք ցանկացած դեպքում, սակայն առանց ձեզ հաստատ շատ ավելի լավ կստացվի։ Մինչ այդ, համբերություն եմ ցանկանում մեր բոլոր գերիների հարազատներին, որդիներին անփորձանք վերադարձ, և այլևս ոչ մի գերի՝ այս դժնի թշնամուն»։