Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը Պայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին Օգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը Մարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորեն Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC NewsՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրերՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթովՀորդառատ անձրևը հեղեղել է ՖլորենցիանԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթըՁերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավինԵրթեւեկության ժամանակավոր փոփոխությունՔրդական ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերըՀանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետՆոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձինԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYTԼատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)
Հայաստան

Մանկամիտ, պատեհապաշտ կամ չտես փողամոլներ են նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլեւս նախկինը չէ. Ճշմարիտյան

Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։

Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։

Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։

Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը:

Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով: Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։

Հ.Գ . Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ»,- գրել է Ճշմարիտյանը։