Կոնկրետը մարդը կուսակցության անունով մասնակցել է ու ստացել ինչ-որ մի քանակի ձայն. Ղևոնդյան
Երբ ասվում է, որ այս կամ այն կուսակցությունը, այս կամ այն համայնքում այսքան ձայն է ստացել, իրականության մեջ այդ կուսակցությունը հաճախ տվյալ համայնքում ստացված ձայների հետ մեծամասամբ որևէ կապ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Հունիսի 20-ի պառլամենտական ընտրությունների նախօրերին կուսակցություններ էին գնում ու վաճառում։ Մի կուսակցություն բավական թանկ գնով վաճառվեց ռուսաստանաբնակ ինչ-որ շրջանակի։ Մյուսը փորձում էին վաճառվել, գնորդ չգտնվեց (20 000$)․ հիմա այդ կուսակցությունը արտախորհրդարանական ուժերի ֆորմատում հանդիպում է սրա հետ, իսկ նրա ղեկավարը հարցազրույցներում ակտիվորեն սվաղում է սրանց արածները։
Դեկտեմբերի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցություններն այլևս չէին գնվում, կամ վաճառվում․ նրանք «վարձավճարով(оренда)» էին տրվում տարբեր տեղային ազդեցիկ ու ոչ այդքան ազդեցիկ խմբերի։
Էնպես որ, երբ ասվում է, որ այս կամ այն կուսակցությունը, այս կամ այն համայնքում այսքան ձայն է ստացել, իրականության մեջ այդ կուսակցությունը հաճախ տվյալ համայնքում ստացված ձայների հետ մեծամասամբ որևէ կապ չունի։ Կոնկրետը մարդը կուսակցության անունով մասնակցել է ու ստացել այսքան ինչ-որ մի քանակի ձայն»,- գրել է Ղևոնդյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին