Ալիևը հայտնվել է իր լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով. Ոսկանյան
Այսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին, սակայն դա արել է մի վայրում, որն էթնիկական կազմի առումով ինքնին խնդրահարույց տարածք է, քանի որ Ղուբայի շրջանի Ղոնախքենդ ավանը Լեռնային Շիրվանի այն բնակավայրերից է, որտեղ ապրում են բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանաբնակ կովկասյան պարսիկների շրջանում, ըստ հենց ադրբեջանական տելեգրամյան ալիքների վերջին հրապարակումների՝ 2014թ․ էթնիկական հողի վրա տեղի են ունեցել ձերբակալություններ և բռնաճնշման այլ գործողություններ «Շիրվանի ազատագրության ճակատ» կազմակերպությանն անդամակցելու և Շիրվանի Պարսկական Հանրապետության ստեղծելու նպատակով հնարավոր զինված ապստամբություն բարձրացնելու պատրվակով։
Բաքվի բռնապետը սեփական բնակչության շրջանում զանազան՝ այդ թվում էթնիկական հողի վրա, դժգոհությունները սանձելու նպատակով պարբերաբար հայտարարել է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բոլոր խնդիրների իբր պատճառն Արցախում չլուծված հակամարտությունն է։
Հիմա նույն հաճախությամբ «պնդելով», թե այդ հակամարտությունն այլևս գոյություն չունի, նա հայտնվել է իր իսկ լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել նաև կովկասյան պարսիկների միջավայրում ինչ-որ «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով, մինչդեռ այս մարդկանց անհրաժեշտ է իրենց գոնե նվազագույն էթնիկական իրավունքների ապահովում, այլ ոչ թե իրականում պանթուրանական միջանցք, որը կհանգեցնի նաև այս հինավուրց իրանական ժողովրդի վերջնական ձուլմանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին