Եթե հաջողվի ընդդիմությունները միավորել, Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու. Արտակ Զաքարյան
Քանի որ կապիտուլյանտները ՏԻՄ-երն արդեն քաղաքականացրել են և համայնքների ավագանիները դարձրել են կուսակցական «ժողովներ», հետևաբար գրեթե տարբերություն չկա համապետական և համայնքային ընտրությունների միջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հանրային տրամադրությունները վկայում են հետևյալի մասին.
1. 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական իմաստով կեղծված են և գործող կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չեն արտահայտում հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Սկսվում է իշխող կապիտուլյանտ ռեժիմի լեգիտիմության ճգնաժամը։
2. Կապիտուլյանտները չունեն բավարար քաղաքական կապիտալ՝ հետագա կառավարման համար։ Ըստ համայնքային համայնապատկերի՝ ՔՊ քաղաքական որոշումներն այլևս չեն կարող հնչել պետության կամ հայ ժողովրդի անունից։ Նիկոլի միջազգային կամ ներքին ցանկացած որոշում, ստորագրված թուղթ կամ նախաձեռնած գործընթաց լեգիտիմ չէ և հենված է միայն ապօրինի պարտադրանքի ուժի վրա։ Նա բոլորովին իրավունք չունի խոսելու «ժողովրդից ստացած մանդատի» մասին։
3. Հանրության ակտիվ և գիտակից հատվածը չի՛ վստահում, չի՛ ստարում կապիտուլյանտին ու իր ՔՊ-ին։ Իսկ առողջ ու կայացած մարդիկ նախընտրում են այլ քաղաքական ուժերի հետ միավորվել ու առաջ գնալ։
4. Հասարակության շուրջ 65%-ն անտարբեր ու հիասթափված է քաղաքական անցուդարձերից։ Սա բերել է քաղաքական մասնակցության ճգնաժամի, որն էլ նշանակում է թույլ և խաթարված ժողովրդավարություն։
5. Հավաքական «ընդդիմություն» կոչվածը բազմաշերտ է ու դեռևս ոչ միասնական։ Եթե հաջողվի բոլոր տիպի ընդդիմությունները միավորել, մեկ շաբաթ հետո Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո