Ոչ թե չեն կեղծել, դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել. ՀՅԴ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադաձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:
Նա« մասնավորապես, նշել է. «Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։
Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։
Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմը նեղվում է, ասում է. «շեֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։
Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին