Redmi K50 ընտանիքի սմարթֆոնների մասին ազդարարումը փետրվարին է սպասվում
Համացանցային աղբյուրները հայտնում են, որ չինական Xiaomi ընկերությունը գալիք տարվա փետրվարին կազդարարի Redmi K50 ընտանիքի արտադրողական սմարթֆոնների մասին։ Շարքը կներառի առնվազն չորս սարք, հայտնում է 3dnews.ru-ն։
Մասնավորապես, ասվում է առաջատար Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսորով մոդելի պատրաստման մասին։ Չիպը պարունակում է ութ հաշվողական միջուկ, այդ թվում՝ հզոր Kryo Prime-ը՝ մինչեւ 3,0 ԳՀց տակտային հաճախականությամբ, յոթերորդ սերնդի Qualcomm AI Engine արհեստական բանականության շարժիչը, նոր սերնդի Adreno գրաֆիկական արագացուցիչը եւ Snapdragon X65 5G մոդեմը:
Բացի այդ, Redmi K50-ի խաղային տարբերակը ներկայացվում է MediaTek Dimensity 9000 հարթակում: Չիպը միավորում է մեկ Cortex-X2 միջուկ՝ 3,05 ԳՀց հաճախականությամբ, երեք Cortex-A710՝ 2,85 ԳՀց հաճախականությամբ եւ չորս Cortex-A510՝ 1,8 ԳՀց հաճախականությամբ: Օգտագործված է GPU Mali-G710: Սմարթֆոնի այս տարբերակին վերագրվում է 120 կամ 144 Հց թարմացման հաճախականությամբ էկրանի եւ 64 մեգապիքսել հիմնական սենսորով չորս տեսախցիկի առկայություն:
Redmi K50 շարքը կներառի նաեւ Qualcomm Snapdragon 870 եւ MediaTek Dimensity 7000 պրոցեսորներով սարքեր։
Ակնկալվում է, որ բոլոր սարքերը կներկայացվեն սեփական MIUI 13 ինտերֆեյսով: Ամենայն հավանականությամբ, այն Android 12 օպերացիոն համակարգից լավ կաշխատի:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում