Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

«Երկիր ենք կորցնում. ի՞նչ հուշարձան, ի՞նչ բան. կա մեկ օրակարգ ու դա կապիտուլանտ իշխանության հեռացումն է ». Ս. Պետրոսյան

Շաբաթական մի քանի անգամ քաղաքապետարանի կամ կառավարություն հերթական դիլետանտ ու կիսատ-պռատ հարցով զանգում են ինչ որ մեդիայից, ու պատասխանս մեկն է. երկիր ենք կորցնում, ի՞նչ հուշարձան, ի՞նչ կոռուպցիոն սխեմա, ի՞նչ բան... կա մեկ օրակարգ ու դա կապիտուլանտ իշխանության հեռացումն է՝ պարտվողի խարանից ազատումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Ենթադրաբար 2016 կամ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին դժգոհեց մարզպետերի կառավարչական ու մասնագիտական կարողություններից ու հանձնարարեց աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Քանի որ այն ժամանակ վարչապետի խոսքն արժեք ուներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում մշակվեց վերապատրաստման դասընթաց, որի շրջանակում նաեւ ես կիսվեցի տարածքային զարգացման պալանավորման իմ գիտելիքներով ու մտքերով։ Դրան մասնակցում էին հանրային, կամ այլ տեսակի կառավարման լուրջ փորձ ունեցող մարզպետներ, ովքեր առաջին հայացքից պետք է չցանականային առհասարակ նման գործընթացի մաս լինել։ Հետագայում նրանցից գոնե երկուսի հետ շարունակել ենք կապի մեջ լինել, այսինքն մարդիկ հասկանում են ինչ որ նեղ մասնագետի խորհրդի կարիքը։

Այս ամենը գրում եմ, այն պատճառով, որ հանրային կառավարման տարբեր մակարդակներում՝ կառավարություն-քաղաքապետարան-մարզպետարաններ-համայնքապետարաններում եղած դիլետանտիզմն ու թայֆաբազությունը՝ կոռուպցիան, այնքան խորն ու հարմար «նորերի» համար, որ նույնիսկ հիմա նման դասընթացներն են անարդյունք։ Նախկինում գոնե միջազգային կազմակերպությունների ու երկրի տնտեսության զարգացման համար նման քայլեր էին իրականացվում։ Հիմա միջազգայինները աչք են փակում «ժողովրդավարության բաստիոնի» բոլոր «թերությունների» համար, իսկ տնտեսության զարգացման մասին մտածող չկա՝ հազիվ երկիր (հասկանալ՝ իշխանություն) են պահում։

Հիմա մենք լռում ենք։ Շաբաթական մի քանի անգամ քաղաքապետարանի կամ կառավարություն հերթական դիլետանտ ու կիսատ-պռատ հարցով զանգում են ինչ որ մեդիայից, ու պատասխանս մեկն է. երկիր ենք կորցնում, ի՞նչ հուշարձան, ի՞նչ կոռուպցիոն սխեմա, ի՞նչ բան... կա մեկ օրակարգ ու դա կապիտուլանտ իշխանության հեռացումն է՝ պարտվողի խարանից ազատումը...

Այնպես, որ եկեք ֆիքսենք. մենք ապրում ենք մեր երկրի ամենատխուր ժամանակները, ու հանրային կառավարման որեւէ մասնակից թող չկարծի, որ իրենք ինչ որ բան ավելի լավ են անում, այլ էնքան ամեն ինչ վատ է, որ այգիների, կանաչապատման, հուշարձանների, քաղաքային պլանավորման, տրանսպորտի կառավարման, հողային քաղաքականություն եւ շատ ու շատ այլ ուղղություններով խայտառակ արդյունքներ են, ու մենք չենք խոսում միայն այն պատճառով, քանի որ ինչպես նշեցի կա մեկ հանրային օրակարգ։

Հ.Գ.-Նկարում մեկ այլ նյութ փնտրելիս պատահաբար աչքովս ընկած իմ պրեզենտացիան այդ դասընթացի համար, որտեղ ներկայացնում եմ մի շարք օրինակներ թե ինչպես է պետք իրականացնել տարածքային զարգացման պլանավորումը»,- գրել է նա։