Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր.

Մասիս խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանի հետ Yerevan.Today-ի չստացված հարցազրույցից հետո սոցցանցում բուռն քննարկվում է այդ անձի՝ դատալեքսում առկա սնանկության մասին «տպավորիչ» կենսագրությունը, որի «սքրինշոթերը» հրապարակել էինք նույն տեսանյութում։ Խոսքը նրա պարտատերերի ցուցակի մասին է, որն իմի է բերել դատարանը, և նրա գույքը 2018 թվականին հանել է վաճառքի:

Այո, իրականում Մասիսում Փաշինյանի քաղաքական թիմի առաջադրած քաղաքապետացուն, ըստ պաշտոնական տվյալների, անաշխատ մեկն է, դատական պաշտոնական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ պարտքերով ապրող․ չունի եկամուտներ, ապրում է, ենթադրաբար, ընտանիքի անդամների հաշվին և ժողովրդական լեզվով ասած՝ քցել է իր պարտատերերին, ու առնվազն 6 տարի դատական քաշքշուկների մեջ է պարտքերի պատճառով: Ավելին, դատարանով անգամ սնանկ է ճանաչվել, վաճառքի է հանվել նրա ողջ ունեցվածքը:

«Դատալեքսի» առկա տեղեկատվության համաձայն՝ 2016թ․-ին, երբ վերջնական հաստատվել է պարտքատերերի ցուցակը, պարզվել է՝ Սայեն Հայրապետյանը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պարտք է եղել շուրջ 64 հազար ԱՄՆ դոլար և լրացուցիչ 508 հազար դրամ, իսկ ոմն Արմեն Սարգսյանի՝ 5 մլն 500 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս պարտքերի արանքում իր «մեղքի բաժինն» է ունեցել երկու տարի առաջ սպանված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Յուվեցի Կարոն, ասում են՝ ինչ-որ գործարքում «քցել է» Սայեն Հայրապետյանին։

Բայց նրա մահից առաջ է Սայեն Հայրապետյանն իր ողջ գույքով հանդերձ կանգնել դատարանի առաջ, 2018-ին բանկի պահանջով հանվել է նրա գույքը վաճառքի, գնահատվել է ընդհանուր 66 մլն 430 հազար դրամ բայց մինչ օրս Սնանկության դատարանում է գործը ու անավարտ փուլում է համարվում:

Ընդունենք, սա իրականում բավականին ծանրակշիռ փաստ է, որ խոսում է թեկնածուի անձնական որակների մասին և, թերևս, չի կարող չանդրադառնալ ընտրություններն արդյունքների վրա: Ի վերջո, պարտքեր վերցնել ու դրանք պատասխանատու կերպով չմարել, արդյունքում ընկել դատական քաշքշուկի մեջ, կանգնել ողջ ունեցվածքը փաշիացնելու ռիսկի առջև ու սնանկ ճանաչվել դատարանով, սա առնվազն խոսում է անձի պատասխանատվության զգացումի և անձնային կարևոր որակների մասին (անկախ տվյալ իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից):

Եվ հիմա, երբ այդ անձը առաջադրել է իր թեկնածությունը Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, առնվազն պետք է կռահեր, որ գյուղական նեղլիկ միջավայրում մարդիկ ճանաչում են միմյանց, ուրեմն փորփրելու են իր անցյալը և ահա բացելու են այսպիսի ոչ ցանկալի էջեր:

Հիմա հարց էառաջանում. Արդյո՞ք Մասիսի 27 համայնքների բնակիչների կյանքի որակը կարող է փոխել մեկը և մի ամբողջ խոշորացված համայնքի սոցիալական պատասխանատվություն ստանձնել մի մարդ, ով պատասխանատվության հարցում կասկածի հիմքեր է ստեղծել ոչ վաղ անցյալում, անգամ իր անձնական հարթության վրա իրավիճակը չի կարողացել կառավարել այնպես, որ պարտքերի աստղաբաշխական թվեր չկուտակի, չվտանգիի իր ապագան՝ իրեն փոխկապակցված կամ իր հոգածությամբ ապրող այլոց կյանքի որակով հանդերձ:

Ի վերջո, ընդունենք, որ անավարտ դատական գործերը հուշում են, որ ստանձնած ու չկատարած պարտքերի ահռելի պատասխանատվության բեռը այսօր էլ ուղեկցում է իշխանական թեկնածուին, և դեռ հարց է՝ Սայեն Հայրապետյանն իշխանության է ձգտում, որ այս բեռն ավելացնի՞, իսկապե՞ս…. թե՞ այդ իշխանությունն ստանալու այլ հաշվարկներ կան։ Ասենք՝ քաղաքապետ դառնալու օրվանից ի հաշիվ պետության ռեսուրսների պարտքերը մարելու նպատակով է նա այսօր համաձայնել իր երկրապահի անցյալը հավասարեցնել հողատուի համբավ վայելող մի իշխանության հետ, որի պարագլուխը հրապարակայնորեն Շուշիի հայկական լինելը կասկածի տակ է դնում և ուրախացնում թշնամուն:

Ի վերջո, չմոռանանք, որ իշխանությունն առաջին հերթին լծակ է հատկապես ցանկացած տղամարդու համար։

Բայց համաձայնենք, ամենազավեշտալին Սայեն Հայրապետյանի անձնական բեռը չէ ու ոչ էլ դատարանով սնանկ ճանաչվելը, ոչ էլ պարտքերի ցուցակը, որ այդքան բուռն քննարկվում է սոցցանցում… Շատ ավելի ուշագրավ է Սայեն Հայրապետյանի անցած ուղին․ Փաշինյանի «Քաղպայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավարն է եղել, երկրապահ է, մասնակցել է Արցախյան շարժմանը: Հորադիզի գումարտակի հրամանատարն է եղել։ Ուշադրություն՝ 1989 թ սկսած՝ մասնակցել է Երասխի, Տավուշի, Կրասնասելսկի, Շահումյանի, ԼՂՀ Մարտունու, Հադրութի, Մարտակերտի և Շուշիի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Եվ ահա այս հերոսական անցյալով մարդուն այսօր տեսնել Արցախի տարածքները թշնամուն հանձնած իշխանության շարքերում, մեղմ ասած, անըմբռնելի է ….

Չի բացառվում որ Սայեն Հայրապետյանն համաձայնել է հողատուի համբավ վայելող իշխանության հետ մտնել քաղաքական պայքարի մեջ ու սերտաճել միայն մի պայմանով՝ ապրելու խնդիր ունի… Կենցաղային ծանր բեռը երևի ստիպել է պարոն Սայենին սեփական ձեռքով ջուր լցնել իր երկրապահի ներկայանալի անցայլի վրա ու զրոյացնել անցյալի հետ փողային հաշիվները…