Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։

Այսպես, համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն»: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։Ուսումնասիրեցինք, թե ի՞նչ կրթություն ունի Ռազմիկ Պետրոսյանը, որը 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է․ «Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն»։Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականում նշված չէ, թե տնտեսագետի դիպլոմը որ համալսարանում է ստացել։ Yerevan.Today-ը հարցում արեց Արագածոտնի մարզպետարան, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է կրթությունը ստացել, ո՞ր թվականներին, ե՞րբ է ավարտել, ի՞նչ մասնագիտացմամբ։ Խնդրեցինք տրամադրել նաև դիպլոմի պատճեն։Մարզպետարանից ստացանք պատասխան, թե՝ «ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռ․ Պետրոսյանը 2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ»։Անգամ «Google» որոնողական համակարգում ում որևէ բան չգտնելով մեզ բոլորովին անծանոթ այս համալսարանի վերաբերյալ, հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Հովնանյանի անվան համալսարանը, ի ՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել-փակվել, ի՞նչ հիմնավորմամբ է դադարեցրել գործունեությունը, արդյո՞ք այդ բուհի տված դիպոմը համարվում է պետական նմուշի փաստաթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն։ Արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։ԿԳՄՍ նախարարության պատասխանը հաստատեց մեր կասկածները՝ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է։ Եվ այսպես, ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանում նշվում է՝

«Հովնանյանի անվան համալսարանը (ռեկտոր՝ Միհրդատ Գևորգյան) գործունեություն իրականացրել է Ապարան, Գարեգին Նժդեհի 4 հասցեում։ ՀՀ Կրթության նախարարության կողմից 13․11․1996թ․ տրվել է արտոնագիր՝ N108, 5 տարի ժամկետով, հետևյալ մասնագիտությունների գծով․

1․ ֆինանսներ և վարկ,

2․ Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա։

Հետագայում, հերթական անգամը, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Հովնանյանի անվան համալսարանը լիցենզավորման համար չի դիմել լիազոր մարմնին, հետևաբար, առանց լիցենզիայի առկայության պետական հավատարմագրման հայտ չէր կարող ներկայացնել։ Այնպես որ, 1996-2000 թվականներին Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած փաստաթուղթը համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ»։

Չնայած ամեն ինչ հասկանալի է, բայց ևս մեկ անգամ կրկնենք՝ Հովնանյանի անվան համալսարանը իրավունք է ունեցել գործելու 1996-2001 թվականներին, 2001 թվականից հետո չի ունեցել լիցենզիա, հետևաբար՝ չի ունեցել նաև հավատարմագրում, բայց 2002 թվականին դիպլոմ է տվել Ռազմիկ Պետրոսյանին։

Ավելին՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․ «ՀՀ պետական մարմինների և ՊՈԱԿ-ների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տրված ավարտական փաստաթուղթն է»։

Այսինքն, եթե անգամ Հովնանյանի անվան համալսարանի տրամադրած դիպլոմը կեղծ չլիներ, դա չէր համարվելու բարձրագույն կրթություն, քանի որ այդ բուհը ի սկզբանե եղել է չհավատարմագրված։

Ստացվում է՝ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է մի պաշտոնի, որի նշանակվելու իրավունք չուներ օրինական ավարտական դիպլոմ չունենալու պատճառով։

Սակայն, սա Ռազմիկ Պետորսյանի կենսագրությունում առաջին դեպքը չէ, նա կեղծ դիպլոմով պաշտոնից պաշտոն է փոխում։ Հիշեցնենք, որ մինչ մարզպետ նշանակվելը, մարզպետի տեղակալ է աշխատել, որի դեպքում ևս, օրենսդրության համաձայն, պահանջվում է բարձրագույն կրթություն։

Ստացվում է՝ մեկը, որը ՀՀ բյուջեից ամեն ամիս ստանում է բավականին բարձր աշխատավարձ, ստորագրում է հրամաններ, որոշումներ, մասնակցում է կառավարության նիստերի, պետական որոշակի աստիճանի գաղտնիքի է տիրապետում՝ ՀՀ օրենսդրությամբ չունի դրա իրավունքը։

Դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ընթացք տալու այս հրապարակմանն ու քրեաիրավական գնահատական տալու առանց դիպլոմի մարզպետ աշխատողի գործողություններին։

Թե ինչ գործընթաց կնախաձեռնի այդ ամենի իրական պատասխաատուն՝ ՀՀ կառավարությունը, չենք կարող ասել, սակայն այս հրապարակմամբ դիմում ենք նաև Կառավարությանը, որն անհապաղ պետք է ազատվի առանց դիպլոմի մարզպետ աշխատող և պետբյուջեն վնասող այդ կադրից, հակառակ պարագայում կստացվի որ հանցավոր համաձայնությամբ է կատարվել նշանակումը։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի ապրիլի 5-ին ֆեյսբուքյան էջում գրեց, թե չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց տեղեկացնում է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Նիկոլ Փաշինյանի ազգական Մամիկոն Հովհաննիսյանը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ լինելով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեներ, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճե, նշանակվել էր նույն կազմակերպության փոխտնօրեն։ Տվյալներ էին ի հայտ եկել դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Վարչապետն ասաց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, իրենից է սկսում։ Հետագայում գործը կարճվեց։