«Երաշխավորել գեյ-շքերթներ անցկացնելու իրավունքը». ԵԽԽՎ հանձնաժողովի կոչը Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին
ԵԽԽՎ Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԼԳԲՏԻ անձանց վիճակով, եւ նշում է, որ «այդ մարդկանց իրավունքների բազմաթիվ խախտումներ են արձանագրվել կամ հաստատվել»։
Կոմիտեն հայտարարել է, որ այս երկրները պետք է ընդունեն արդյունավետ օրենսդրություն եւ «քաղաքականություն՝ ուղղված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային ինքնադրսեւորման եւ սեռական հատկանիշների վրա հիմնված խտրականության դեմ գործողությունների ուժեղացմանը»:
Ողջունելով Վրաստանի առաջընթացը խտրականության դեմ պայքարում, ինչպես նաեւ Հայաստանում ներկա ժողովրդավարական անցման ընձեռած հնարավորությունները՝ խորհրդարանականները կոչ են արել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին «երաշխավորել ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանության հանրային միջոցառումների իրավունքը, ինչպիսիք են գեյ-շքերթները, ապահովել դրանց անվտանգ անցկացումը եւ մասնակիցներին պաշտպանել ցանկացած բռնությունից»:
Բանաձեւի ընդունված նախագիծը, որը հիմնված է Քրիստոֆ Լակրուայի պատրաստած զեկույցի վրա, կոչ է անում ընդունել վարքագծի կանոններ լրատվամիջոցների եւ խորհրդարանի անդամների համար, որոնք «արգելում են խարանող եւ խտրական մեկնաբանությունները եւ ատելության խոսքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ»:
Խորհրդարանականները նաեւ կոչ են արել հարավկովկասյան երեք պետություններին «բարելավել սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության եւ իրազեկության բարձրացումը՝ ներդնել ընթացակարգեր, որոնք թույլ կտան տրանսգենդերներին փոխել իրենց անունը եւ սեռը փաստաթղթերում, ամրապնդել համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները՝ ներառյալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները՝ միաժամանակ երաշխավորելով նրանց անկախությունը եւ պաշտպանել նրանց ու նրանց հետ աշխատող մարդկանց անվտանգությունը»:
Բանաձեւի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում (2021թ. հունվարի 24-28):


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած