Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Չեմ բացառում, որ 5 դրամ էժան հացը ՀՀ քաղաքացիներն ադրբեջանական սուպերմարկետից գնեն

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը վերջնականապես լվանում է ձեռքերը գերիների հարցը լուծելուց:

«Այնքանով, որքանով նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված հայտարարությանը նախորդած բրիֆինգների ժամանակ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են՝ բացառությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորությունից, և դրան ի հակադարձում՝ Հայաստանի կողմից բանակցություններին մասնակցող պարտված ղեկավարը գոնե կեսբերան չի արտահայտում միտք, որ Ադրբեջանը իր մոտ ապօրինակաբար Ժնևյան կոնվենցիաների, նոյեմբերի 9-ի պարտավորվածության խախտումներով պահում է գերիներ, սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ այս հայտարարության ստորագրմանը նախորդած բոլոր հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը վերջնականապես լվանում է իր ձեռքերը գերիների հարցը լուծելուց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։ Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը: Ռոբերտ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը նշանակում էր, որ, ինչպես ինքը ձևակերպեց՝ իշխանությունները ձեռքերը լվանում են գերիների հարցից, թե՞ պարզապես իրավական գործընթացների մասին էր Փաշինյանը բարձրաձայնել:

«Եթե երկրի ղեկավարը, որը նախընտրական շրջանում գերիներին համարում էր եղբայրներ, հերոսներ, որոնց պետք է վերադարձնել, հիմա անում է հայտարարություն, որ դեռ պետք է պարզել՝ անձանց գերության մեջ հայտնվելու փաստը արդյո՞ք քրեաիրավական տարրեր չի պարունակում, այդ հայտարարության համար նա պետք է ունենար առնվազն հետևյալ հիմքը. Օրինակ՝ վերադարձած գերիների մասով հարուցված լինեն գործեր՝ գերության փաստի մասին, և գոնե մեկ դեպքով ապացուցված լիներ, որ վերադարձածներից մեկը կամովին է գերի ընկել: էլ չեմ ասում, որ վերադարձած գերիները պատմում են, որ շատ դեպքերում ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչները մոտենում են խցերում գերության մեջ գտնվող հայ անձանց և ասում, որ՝ ձեր կառավարությունը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում ձեզ հետ բերելու, որևէ գործողություն չի կատարում և շահագրգռված չէ ձեզ հայրենադարձելու հարցում: Սա քարոզչական առումով ևս մեկ դույլ ջուր էր Ադրբեջանի ջրաղացին, որովհետև ես վստահ եմ, որ այդ հոգեբանական ճնշումները շարունակելու են նաև ադրբեջանական գործակալները գերիների հանդեպ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Իրավաբանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները մինչև հիմա գերիների, զոհերի, անհետ կորածների վերաբերյալ հստակ թվեր չեն ներկայացրել, որովհետև դա ձեռնտու չէ Ադրբեջանին. «Այդ հստակ թվակազմը նաև որոշակի պարտավորություն է դնելու պետության ներկայացուցիչների և ՀՀ-ի վրա, որից խուսափում են այս իշխանությունները: Եվ եթե անգամ ընդունենք, որ այսօր գերության մեջ գտնվող 150 հոգին էլ կոնկրետ ՔՕ-ով նախատեսված վարքագծի որոշակի կանոնների դրսևորմամբ են հայտնվել գերության մեջ, պետությունը չի ազատվում այդ մարդկանց հայրենադարձելու պարտավորությունից: Դա հստակ է: Գերիների թվին հենց տիրապետեն, պետք է անեն այնպիսի գործողություններ, որոնք Ալիևի սրտով չեն, իսկ ես խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը պատրաստ է դիմել այնպիսի գործողությունների, որոնք սպասարկելու են ՀՀ շահը և հաճելի չեն Ալիև-Էրդողան տանդեմի քիմքին»:

Ռոբերտ Հայրապետյանը ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած մի հայտարարության վրա. «Նա մոտավորապես ասաց՝ ես զարմացած եմ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ այս մթնոլորտից, որովհետև ինձ թվում էր, թե մենք տարակարծություններ կունենանք, բայց տարակարծություններն այդ աստիճան չեն: Ինձ հետաքրքիր է՝ այդ ի՞նչ պայմանավորվածություններ են, որ Ալիևն ու Փաշինյանը միմյանց հետ տարակարծություններ չունեն, որովհետև ինձ համար առնվազն տարակուսելի է, եթե ՀՀ ղեկավարությունը կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ չունի տարակարծություն Ադրբեջանի հետ, այսինքն՝ կամ ամեն ինչ Ադրբեջանի սրտով է արվելու, կամ ուղղակի հայտարարություն էր, որը ներքին լսարանին մոլորության մեջ գցելու նպատակ է հետապնդում»:

Այն անհետ կորածների գործերով, որոնցով Ռոբերտ Հայրապետյանը զբաղվել է, մեկ տարի երեք ամիս հետո բոլորի կմախքները գտնվել են. «Արդեն ունենք ԴՆԹ արդյունքները, որ դրանք հենց այդ անհետ կորած երեխեքի մարմիններն են: Պետությունը որևէ քայլ չի արել:

Եղել են տեղազննություններ, որոնք կազմակերպվել են հենց ինձ ծանոթ երեխեքի հարազատների կողմից, բայց այդ տարածքներում դիերը, կմախքները չեն գտնվել, և միանգամից պետությանն է հանձնվել 11 աճյուն՝ կմախք, ոսկորներ: Մինչև հիմա ունենք նաև կին անհետ կորած, ում գերության փաստը որոշ տվյալներով հաստատվում է, բայց Ադրբեջանի կառավարությունը դեռ շարունակում է ժխտել այդ կնոջ գերության մեջ գտնվելու փաստը»:

Իրավաբանը հավելեց. «Ադրբեջանական «SOCAR» ընկերության բենզալցակայանը, որը հայտնվել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում, դրա կողքին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մինչև տարվա վերջ կբացվի նաև ադրբեջանական սուպերմարկետ, և ես ցավով եմ նշում, բայց չեմ բացառում, որ 5 դրամ էժան հացը ՀՀ քաղաքացիները վազելու են և այդ սուպերմարկետից են գնելու: Մենք այսօր ապրում ենք իրականության մեջ, որն ունի խորը և անվերականգնելի արժանապատվության ճգնաժամ, և դրա մեջ մեղավորություն ունի հենց պետական քարոզչամեքենան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում