Մահացել է ռեժիսոր Վլադիմիր Նաումովը, որը նկարահանել է հայ լեգենդար հետախույզների մասին «Թեհրան 43» ֆիլմը
94 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային «Թեհրան-43» եւ «Վազք» ֆիլմերի հեղինակ Վլադիմիր Նաումովը։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը։
Նաումովը ռեժիսոր Ալեքանդր Ալովի հետ նկարահանել է նաեւ «Լեգենդ Տիլի մասին», «Գարշելի զավեշտ» ժապավենները։
1983թ․-ին Նաումովին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։ 2007թ․-ին ռեժիսորին պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
«Թեհրան 43» գեղարվեստական ֆիլմը պատմում է «Երկար թռիչք» օպերացիայի մասին․ գերմանական օպերացիայի նպատակն էր 1943թ․–ի Թեհրանի համաժողովի ընթացքում սպանել հակատիտլերյան կոալիցիայի ղեկավար «մեծ եռյակին»՝ Իոսիֆ Ստալին, Ուինսթոն Չերչիլ եւ Ֆրանկլին Ռուզվելտ։
Խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանն Իվան Աղայանցի ղեկավարությամբ Թեհրանում գործակալների փոքր խումբ հավաքեց։ Վարդանյանի խումբը, որում ներառված էր նաեւ նրա ապագա կինը՝ Գոհարը, խափանել է Մեծ եռյակի առաջնորդների նկատմամբ գերմանացի նացիստների մահափորձը, հետագայում մասնակցել բազմաթիվ այլ օպերացիաների, որոնցից շատերը մինչ այժմ գաղտնի են պահվում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են