Պայմանավորվածություն ենք ձեռքբերում հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ուղղությամբ. Պուտին
Երկու կողմերը հետաքրքրված են իրադրության կարգավորման եւ իրավիճակի զարգացման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը Սոչիում:
«Մենք հիշատակել ենք հաղորդակցման ուղիների արգելաբացումը: Դրանում հետաքրքրված են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը: Մենք հարեւաններ ենք, ունենք մեծածավալ ապրանքաշրջանառություն: Ինչպես նաեւ մենք, այնուամենայնիվ, պայմանավորվել ենք առաջիկայում կարգավորել սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շուրջ աշխատանքը: Այդ մասին այսօր կքննարկենք՝ չնայած պարզ է, որ բարդ հարց է, այն մենք ժառանգել ենք դեռեւս Խորհրդային միության ժամանակաշրջանից, այնտեղ հստակ սահման չի եղել, սակայն կա հնարավորություն այդ ամենի մասին խոսելու համար»,-ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին ու Ալիեւին:
Նա ողջունել է Բրյուսելում երկու առաջնորդների միջեւ առաջիկայում կայանալիք հանդիպումը:
«Համաձայն եմ իմ երկու գործընկերների հետ այն հարցում, թե որքան շատ շփումներ տեղի ունենան, այդ թվում՝ ուղղակի, այնքան լավ, իսկ ուղիղ երկկողմանի շփումները առհասարակ դիտվում են որպես առաջնահերթություն: Տեղյակ եմ, որ առաջիկայում եւս մեկ հանդիպում է տեղի ունենալու Բրյուսելում. դուք համաձայնություն եք տվել մեկնել այնտեղ: Դա նույնպես մենք ողջունում ենք: Որքան ավելանան հնարավորություններն ուղիղ շփման համար, այնքան լավ: Լիահույս եմ, որ մենք առաջընթաց կգրանցենք եւ հետագա քայլերը հնարավոր կլինի կատարել նաեւ այլ հարթակներում: Կրկնում եմ՝ մենք միայն ողջունում ենք երկխոսության մեջ մեր գործընկերների ներգրավվածությունը: Գլխավորը դրա օգտակարությունն է»,-նշել է Պուտինը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո