Ինչ չպետք է չասեք ձեր ամուսնուն եւ ինչ չպետք է իմանա նա
Որքան գումար եք ծախսել ձեր նոր կոշիկի համար
Եթե դուք մնում եք ձեր համաձայնեցրած բյուջեի սահմաններում եւ ազատ գումար ունեք, կարող եք թոզ փչել ձեր ամուսնու աչքերին եւ չասել կոշիկի իրական արժեքը: Նա երջանիկ կլինի՝ չիմանալով, թե որքան եք իրականում ծախսել: Կան որոշակի բաներ, որոնց մասին իմանալ պետք չէ:
Մարմնի արտասովոր հատվածներ, որտեղ ածիլում եք մազերը
Ոչ ոք չպետք է իմանա ձեր անձնական հիգիենայի առանձնահատկությունները, նույնիսկ ձեր ամենամտերիմ մարդը: Հնարավոր է՝ ածիլում եք ոտքի բութ մատերի մազերը: Ավելի լավ է՝ ձեր ամուսինը թող կարծի, որ ձեր ոտքերը բնականից հարթ ու գեղեցիկ են:
Ձեր քույրը կարծում է, որ ձեր ամուսինն ուշ է հասկանում
Եթե ձեզ ինչ-որ վիրավորական բան են ասել ձեր ամուսնու հասցեին, մի համաձայնեք դրա հետ: Ձեր դերը նրան սիրելն ու բոլորի աչքում բարձրացնելն է: Եթե դուք ինչ-որ բացասական բան կամ քննադատություն եք լսում նրա մասին ընտանիքի անդամից, ընկերոջից կամ գործընկերոջից, մի փոխանցեք դա ձեր ամուսնուն:
Երբ ձեր երեխաներն ասում են՝ «Մի՛ ասա հայրիկին»
Կարող եք այդ տեղեկությունն ըստ ձեր հայեցողության օգտագործել կանոնների որոշակի փոփոխության դեպքում: Ձեր երեխաները պետք է տեսնեն ձեր խաղացկուն տրամադրությունն ու համաձայնությունը, «մի՛ ասա հայրիկին»-ն կարծես ուրախ զրույց է: Պարզապես համոզվեք, որ չեք պայմանավորվում գաղտնիության խիստ կանոնների մասին:
Ձեր երազների մի մասը ձեր վայրի էությունն է
Բոլորս էլ տարօրինակ երազներ ենք տեսնում, եւ դրանց մեծ մասն ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Երազները բացատրելու եւ արդարացնելու փորձը ձեր ջանքերինն չարժե:
Քանի տղայի եք համբուրել
Կարիք չկա մանրամասներ հիշել ձեր անցյալի սիրո մասին: Եթե նույնիսկ դուք եւ ձեր ամուսինը շատ հանգիստ նման մանրամասներ եք փոխանակում, քննարկում եք ձեր նախկին սիրավեպերը, հիշեք, որ դա չի նպաստում հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը:
Նա այնպիսի տեսք չունի, ինչպես 20 տարի առաջ
Հնարավոր է՝ ձեր ամուսինը «փորիկ է աճեցրել» կամ արդեն ճերմակ մազեր են հայտնվում: Հնարավոր է՝ նրա սիրելի մաշված մարզաշապիկի տեղն աղբանոցում է: Պահպանեք նրան այնպես, ինչպես կա:
Աղբյուրը՝ Creu
NEWS.am STYLE

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը