Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026
Հայաստան

Փաշինյանը դերասանական վարպետություն էր ցուցադրում. Վահան Իշխանյան

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հրապարակախոս Վահան Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գիտենք որ վարչապետ Փաշինյանը հաճախ դերասանություն է անում, ինչպես գաղտնալսված խոսքում՝ որ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, որ խաբի պետությունների ղեկավարներին։ Այսուհանդերձ, մի քանի հարցեր մնում են, նա տգե՞տ թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ինչո՞ւ եմ հարցնում. այսօրվա (նոյեմբերի 23) ասուլիսում նա վրդովված ասել է, թե ինչ ճիշտ բան էր արել, որ մաքսատան ծառայողին հեռացրել էր աշխատանքից, այն բանի համար որ նրա սենյակում երկրի դրոշը գետնին դրված է եղել, իսկ այ, իր համար շատ ծանր էր որ բազմաթիվ մարդիկ մեղադրել էին նրան դրա համար։ Հարցս սա է՝ նա այնքան տգե՞տ է, որ չգիտի ինչ է մարդու իրավունք, մասնավորապես, աշխատանքային իրավունք, և որ վարչապետը իրավունք չունի իր քմահաճույքով պետական ծայայողին գործից հեռացնել, թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ասում է. «Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»։

Նախ, կարծես անկեղծացավ և մատնեց, որ դերասանական վարպետություն էր ցուցադրում, երբ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների մոտ աչքերը տխրեցնում էր, խոստովանում, որ հազարավոր զոհերն ու հայրենիքի մի մասի կորուստը նրա վրա այնպես չէր ազդել ինչպես իր բրտությունից մաքսատան ծառայողի իրավունքերի պաշտպանությունը։

Իսկ արդյո՞ք էլի դերասանական վարպետություն չի ցուցադրում ներկայացնելով թե ինչքան է հարգում Հայաստանի դրոշը, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրեթե ամեն օր Հայաստանի դրոշը անարգում էին, տրորում էին, բայց ինքը ասում է, որ դրանից չի ազդվել, իսկ այ, մաքսատանը դրոշը գետնին տեսնելով իրեն կորցրել է, ու հեռացրել մեկին որ չես էլ իմանում ինքն է դրոշը դրել գետնին թե մեկ այլ անձ։ Բայց էլի ճիշտ չի ասում, նա չի հեռացրել ծառայողին, ավելի վատ բան է արել՝ նրան ստիպել է իր կամքին հակառակ գործել՝ գործից դուրս գալու դիմում գրել, գրել՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։

Մեջբերում բառացի. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի UQAM համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, արհմիությունների մասնագետ Դավիդ Մանդելն ասաց. «Ինչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Սակայն ժողովուրդը նրան աշխատանքից չհեռացրեց ոչ այդ ժամանակ, ոչ էլ այն բանից հետո, երբ պատերազմ, պարտություն ու աղետ բերեց երկրի գլխին։

Իսկ այն ժամանակ, նրա շրջապատում մեկը չգտնվեց որ բողոքեր ու որպես համերաշխություն մաքսատան ծառայողին դուրս գար զբաղեցրած պաշտոնից։ Օրինակ, կա Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն՝ նախարարն ու տեղակալները հեղափոխականներ՝ որ մինչ հեղափոխությունը կուրծք էին ծեծում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ, նախարար՝ Զարուհի Բաթոյանը՝ իրավապաշտպան էր, բայց, պարզվեց, նրա իրավապաշտպանությունը ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր նախարարի պաշտոնը, տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ որ Նժդեհին ֆաշիստ է անվանում, բայց շեֆի ֆաշիստական արարքները նորմալ ընդունում է, մյուս տեղակալը՝ Գեմաֆին Գասպարյան՝ որ «Բուն» թիվիով ազգին «կրթում է», բայց էնքան անկիրթ է, որ վարչապետը քթի տակ աշխատանքային իրավունք էր տրորում, իսկ ինքը անվերապահ աջակցում էր։

Այս ասուլիսային խոսքում լավը էն էր, որ պարզվում է, Հայաստանում այնքան իրավունքը հարգող մարդ կա, որ վարչապետին թվացել է, թե մեկ էլ տեսար իրեն գցեն, բունտ են անում իր դեմ։ Բայց ափսոս, ավելի շատ չեն, մի քիչ ավելի շատ լինեին, որ վարչապետին տապալեին, և երկիրը աղետի չէր մատնվի»։