Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Կարծիք

Որպես ժողովուրդ մենք ինքներս պետք է որոշենք ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնում մեր նպատակին

Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը և ում հետ է համագործակցում Արևմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդեն չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը և ում հետ է համագործակցում Արևմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդեն չկա։

Չբացահայտված ու չգիտակցված է միայն մեկ բան՝ Հայաստանի շահը։ Մենք ամեն ինչ գիտենք, բացի նրանից, թե ինքներս ինչ ենք ուզում։ Ու սա մեծ խնդիր է։

Ո՞րն է հայ հանրության պահանջը էլիտաներից։ Ժողովրդի մի մասը պահանջում է, որ Նիկոլը դատի ու նստացնի այսպես կոչված նախկիններին, իսկ մյուս մասը՝ ցանկանում է հրապարակում կախված տեսնել հենց Նիկոլին։ Սա է մեր օրակարգը։ Իսկ Սյունիքն ամեն գնով պաշտպանելու հանրային պահանջ չկա։ Պարզապես չկա։ Դրա համար էլ էլիտաները, որ առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական, այլ բացառապես սեփական շահով ամբոխների օրակարգն են սպասարկում։ Իրենցից պահանջում է հայհոյել ընդդիմախոսին՝ հայհոյում են։

Դեպի Սյունիք, առավել ևս Արցախ, չեն էլ նայում։ Այնտեղ վտանգավոր է, կրակում են…

Ես արդեն շատ եմ խոսել այն մասին, որ սա կործանարար ընթացք է։ Լուծումների մասին էլ եմ խոսել՝ հանրության համար պետք է ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտել, որ մարդիկ հասկանան, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած ու՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի,

Թուրքիայի և այլոց աշխարհաքաղաքական շահը քննարկելու փոխարեն վերջապես սկսենք տարածաշրջանի հայկական նախագիծը մշակել։ Այլ լուծում չկա ստեղծված իրավիճակի համար, հավատացեք։ Որպես ժողովուրդ մենք ինքներս պետք է որոշենք ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնում մեր նպատակին։

Այո, ես հասկանում եմ, որ դժվար խնդիր եմ դնում։ Ցավոք, մեր հանրության ճնշող մեծամասնությունը ունակ չէ հասկանալ և վերլուծել նույնիսկ ամենապարզ իրողությունները։ Բայց, ինչպես բազմիցս ասել եմ, ցանկացած ժողովուրդ նմանվում է իր իսկ ակտիվ փոքրամասնությանը։ Եթե այդ փոքրամասնությունը նիկոլատիպ երևույթներն են առաջնորդում, ժողովուրդը դառնում է նիկոլական։ Եթե իմաստուն որև մեկը՝ իմաստուն… Հետևաբար մենք ունենք իրավիճակ փոխելու իրական հնարավորություն։ Պարզապես պետք է ստիպել իրական հայ մտավորականությանը վերջապես դուրս գալ քարանձավից և առաջնորդել ժողովրդին։

Այս գործում ամեն մեկս կարևոր անելիք ունենք։ Յուրաքանչյուրն իր ոլորտում։ Ես, որպես քաղաքագետ, պարտավոր եմ օբյեկտիվ վերլուծություններ անել՝ փորձելով օգնել հանրությանը հասկանալ քաղաքական գործընթացների էությունը։ Մյուսը, որպես լրագրող, պարտավոր է տեղեկատվական կեղտոտ հոսքերից ֆիլտրել և հանրությանը մատակարարել բացառապես ճշտված ու մեր խնդիրները չկոծկող, դրանցից ուշադրություն չշեղող լուրեր։ Երրորդը, որպես պատմաբան, պարտավոր է կրթել ժողովրդին, բացատրել այս անցքերի կարևորությունն ու տրամաբանությունը։ Չորրորդը, որպես հոգևորական, աշխատել ժողովրդի հետ, քարոզել նրան Տիրոջ խոսքը, դարձի բերել ու փրկել անհավատ կեցությունից։ Եվ այսպես շարունակ, ամեն մեկն իր տեղում։

Այդժամ կլինի մեր հանրության այն հատվածի միավորում, որը կարող է առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակներ ու ձեռքբերումներ։

Մնացյալը, վստահ եղեք, կործանման օրակարգի բաղադրիչներ են»,- գրել է քաղաքագետը։