Հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն. Աշոտյան
Այսօր հայտնի դարձավ, որ տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այո, այո։ Սա այն նույն ունիվերսալ կաշառատու Սիլվան է, ով որպես բութ գործիք շարունակվում է օգտագործվել հողատուի կողմից քաղաքական հակառակորդների դեմ։
Հողատու+ կաշառատու= сладкая парочка.
Սահայն այս աբսուրդի հետեւում թաքնված է մի շատ վտանգավոր գործընթաց։
Ակնհայտ է, որ հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն։
Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին մի նմանատիպ անհեթեթ՝ դիզելի գործով, նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հիմա էլ, երբ մութ ամպերը կախվել են Հայաստանի հարավի վրա, մենք պնդում ենք, որ Սյունիքը մշտապես լինելու է հայկական։
Իսկ Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ թաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ։
Ավելին, նա պատրատ է ցկյանս նստել, եթե դա է Հայաստանը փրկելու գինը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...