«Ի վիճակի չենք ձևավորել ազգային ու կոմպետենտ իշխանություն, որից հնարավոր կլինի ինչ-որ բան պահանջել»․ Վահե Դավթյան
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր երկու օրգանական դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների բացարձակ ձախողման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանային զարգացումները որևէ քիչ թե շատ դրական արդյունքի կարող են հանգեցնել Հայաստանի համար: Մեր համար սա աշխարհաքաղաքական խորը կոլապս է:
Մի քանի թարմ օրինակ:
Մինչ մամլո-քարտուղար Պեսկովը ողջունում է թուրանական քարտեզի հրապարակումն ու կոչ անում թյուրքերին դրա կենտրոնում՝ Ալթայում, աստղ տեղադրել, ՌԴ առևտրի ու արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Բաքվում հայտարարում է ՛՛ադրբեջանական վերադարձված տարածքների՛՛ ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ անելու պատրաստակամության մասին: Միաժամանակ, որպես ֆինանսական դոնոր հանդես գալու մասին խոսում է ՛՛Գազպրոմբանկը՛՛:
Այսօր էլ Իրանի նավթի նախարարը հայտարարել է Ադրբեջանի հետ առաջիկայում համաձայնագրի կնքման մասին՝ ուղղված Կասպից ծովում համատեղ երկրաբանական-հետախուզական ու հորատման աշխատանքների կազմակերպմանը, ինչը լիովին տեղավորվում է օրերս հայտարարված իրանա-ադրբեջանական երկարաժամկետ ու բազմակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման տրամաբանության մեջ:
Չեմ գրում՝ արտաքին ուժերին մեղադրելու համար: Մեղավորը ոչ իրանցիներն են, ոչ էլ ռուսները: Պարզապես մենք աշխատել չգիտենք:
Ավելի շուտ՝ չենք ուզում: Իսկ ավելի շուտ՝ ի վիճակի չենք ձևավորել ազգային ու կոմպետենտ իշխանություն, որից հնարավոր կլինի ինչ-որ բան պահանջել»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...