Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից

Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
Աշխարհ

Թուրքիայում հույս ունեն բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները իսրայելցի զույգի հետ կապված պատմությունից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը իսրայելցի ամուսնական զույգի ազատ արձակմանը, որը կալանավորվել էր Ստամբուլի նրա պալատը լուսանկարելու պատճառով, կարող է ազդարարել երկրների միջեւ կապերի ամրապնդման մասին, ասել են թուրք պաշտոնյաները Kan հանրային հեռուստաալիքին։

Միջադեպը կարող է անգամ հանգեցնել դեսպանների վերադարձին ավելի քան երեք տարի անց։ «Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները, եւ մենք զգում ենք, որ Իսրայելը նույնպես շահագրգռված է»,- նշել են նրանք։

Ավելի վաղ, հինգշաբթի օրը, վարչապետ Բենեթը հեռախոսով զրուցել էր Էրդողանի հետ, որպեսզի շնորհակալություն հայտնի զույգի ազատ արձակման համար։ Բենեթի եւ արտաքին գործերի նախարար Լապիդի համատեղ հայտարարությունում շնորհակալություն է հայտնվում Էրդողանին։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Թուրքիայի նախագահին ու նրա կառավարությանը համագործակցության համար եւ անհամբերությամբ սպասում ենք զույգին տանը դիմավորելու հնարավորությանը»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, իսրայելական «13 ալիք»-ը մեջբերում է մի պաշտոնյայի, որը հայտարարել էր, որ Էրդողանի որոշումը այս հարցի վերաբերյալ բարձրացրել է երկկողմ հարաբերությունների բարելավման հավանականությունը, որոնք վերջին տարիներին ցածր մակարդակի վրա էին։

Թուրք պաշտոնյան ասել է, որ երկիրը կարող էր պահել իսրայելցի զույգին երկար ժամանակ։

Զույգը կալանավորվել էր անցած շաբաթ Ստամբուլում, այն բանից հետո, երբ լուսանկարել էր Էրդողանի Ստամբուլի պալատը եւ լուսանկարն ուղարկել ընտանիքին։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հազարավոր զբոսաշրջիկներ, այդ թվում՝ իսրայելցի, մշտապես լուսանկարում են պալատը։ Նախնական հույսերը, թե թյուրիմացությունն արագ կլուծվի, չարդարացան, երբ դատավորը հրամայեց կալանավորել նրանց եւս 20 օրով՝ լրտեսության կասկածանքով։ Ամուսինը եւ կինը պահվում էին առանձին, նրանց պարբերաբար իսրայելցի փաստաբանի եւ իսրայելական հյուպատոսության աշխատակիցների հասանելիություն էր ապահովվում։

Նրանց ազատ արձակումն ապահովելու նուրբ դիվանագիտությունը բարդ էր, քանի որ երկու կառավարությունները դեսպաններ չունեն իրենց երկրներում երկու երկրների միջեւ վաղեմի լարվածության պատճառով։

Թուրքիան, որը մի ժամանակ Իսրայելի ուժեղ մուսուլմանական դաշնակիցն էր, Էրդողանի օրոք դարձավ նրա աշխարհաքաղաքական հակառակորդը, գրում է Times os Israel-ը։

Վեճն սկսվեց 2010թ., երբ 10 թուրք սպանվեց «Մավի Մարմարա» նավի վրա (որի նպատակն էր ճեղքել իսրայելական ռազմածովային շրջափակումը Գազայի հատվածում) իսրայելցի ռազմածովային կոմանդոսների հետ դաժան առճակատման հետեւանքով։ Իրայելը հայտարարեց, որ նավի վրա գտնվող զինվորները ենթարկվել են հարձակման։

Այնուհետեւ, 2018թ. մայիսին, Գազայի հատվածի սահմանին բողոքներից հետո, որոնց ընթացքում սպանվեց ավելի քան 60 պաղեստինցի, Էրդողանը նրանց զոհվելու մեղքն ուղղակիորեն բարդեց Իսրայելի վրա՝ երկիրն անվանելով «ահաբեկչական պետություն», որը «ցեղասպանություն» է կատարում։ Այնուհետեւ Թուրքիան հետ կանչեց իր դեսպան Էյթան Նաեին Իսրայելից եւ վտարեց Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին։

2020թ. դեկտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ ցանկանում է բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ բազում տարիների քննադատությունից հետո։ «Մեր հարաբերություններն Իսրայելի հետ հետախուզության ոլորտում, միեւնույն է, չեն դադարել, դրանք դեռ շարունակվում են»,- ասել էր Էրդողանը մամուլի ասուլիսում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց, որ նոր դեսպան կնշանակի Իսրայելում՝ ամրապնդելու համար կապերը Վաշինգտոնի հետ։