ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան ռազմական դաշինքում կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից, ասել է գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը՝ նկատի ունենալով ԱՄՆ միջուկային ռումբերը Գերմանիայի տարածքում, որոնք կարող են կրել գերմանական կործանիչները ճգնաժամի դեպքում, տեղեկացնում է Reuters-ը։
«Միջուկային զենքի փոխանակումը կարեւոր է, որովհետեւ կա պայմանավորվածություն, որ ՆԱՏՕ դաշնակիցները միավորվում են եւ ապահովում միջուկային զսպումը»,- ասել է Սթոլտենբերգը։
«Դա նաեւ այնպիսի երկրի, ինչպիսին Գերմանիան է, տեղ է տալիս սեղանի շուրջ... Ես կարծում եմ, ոչ սա չափազանց կարեւոր է եվրոպական դաշնակիցների համար, որովհետեւ այդ ժամանակ մենք մասնակցում ենք, պատասխանատվություն ենք ստանձնում եւ ձայնի իրավունք ունենք»։
Գերմանիայի նոր կառավարությունը պետք է որոշում ընդունի հնացող «Տորնադո» կործանիչները փոխարինելու մասին։ Որոշ օրենսդիրներ դեմ են նոր ինքնաթիռներ գնելուն։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են