Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան Ճանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքով ԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդը Լաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցով Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար

Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ
Քաղաքականություն

Լիտվան և ամբողջ Եվրամիությունը ԼՂ հակամարտությունը լուծված չեն համարում. Ռայմունդաս Լոպատա

Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատան Հայաստան էր այցելել Լիտվայի խորհրդարանի պատվիրակության կազմում: Նա պատասխանել է «Լուրերի» հարցերին։

Պարո՛ն Լոպատա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին ևս մեկ ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ հարձակվելով արևելյան սահմանից և ներխուժելով Հայաստանի տարածք։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Սահմաններում տեղի ունեցող զարգացումների մասին մեր պատվիրակությունը տեղեկացել է դեպի Հայաստան ճանապարհին։ Մենք եկել ենք այստեղ նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Մեր այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրից: Մեր պատվիրակության անդամների աչքերում ես տեսա ցնցում, ցավ և խոր վիշտ։

Վերադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից:

Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե տեղում փաստեր ներկայացնելով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և խրախուսում եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլերը:

Կողմերի համար նաև կարևոր է անհապաղ բովանդակային բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու նպատակով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է։ Կմեկնաբանե՞ք Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. դա ակնհայտ է։ Հարավային Կովկասի մարդկանց և երկրներին ես շատ կցանկանայի մաղթել խաղաղություն, բարգավաճում և սեփական ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Այս առումով հիմնական խոչընդոտը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ, ի վերջո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում՝ բարեխղճորեն ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ես խորապես հավատում եմ, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։ Այս հակամարտության համար արդեն շատ թանկ գին է վճարվել. ես, իհարկե, նկատի ունեմ մարդկային կյանքերը և տառապանքները, բայց նաև ինքնիշխանության, Հարավային Կովկասի երկրների՝ ազատ զարգանալու, իրենց ուղին ազատորեն ընտրելու հնարավորությունը։

Եվս մեկ կարևոր նկատառում. ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան խրախուսում է նման դերակատարումը և ակտիվորեն նպաստում է դրան, ինչի մասին հաստատվեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ. Բորելի անունից նախարար Գ. Լանդսբերգիսի և նրա ավստրիացի, ռումինացի գործընկերների՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Ես կավելացնեմ ևս մեկ բան. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արտացոլում են համաշխարհային նշանակություն ունեցող միտումներ։ ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի:

Գերիների հարցով արդեն այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ արեց Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։ Բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ վերադարձը (ինչպես նաև առկա ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը) կարող է շատ կարևոր քայլ լինել վստահության վերականգնման մեկնարկի համար: Մեր հայտարարության մեջ մենք նաև կոչ ենք արել Եվրամիության կառույցներին՝ հետևողականորեն բարձրացնել այս մարդասիրական խնդիրը՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։