Ֆիլիպինները շուտով կբացվեն պատվաստված օտարերկրյա ճանապարհորդների համար
Ֆիլիպինները շուտով կբացվեն պատվաստված օտարերկրյա ճանապարհորդների համար` կորոնավիրուսի զսպանն համար սահմանների փակումից հետո 20 ամիս անց, հայտնում է AFP-ն։
Զբոսաշրջության նախարար Բեռնա Պույատը հայտնել է, որ կառավարության Covid-19-ի աշխատանքային խումբը հավանություն է տվել զբոսաշրջության նախարարության հայտին՝ թույլ տալ մուտք գործել վարակի ցածր մակարդակ ունեցող երկրներից ժամանող պատվաստված ճանապարհորդներին: Սահմանները կբացվեն «շուտով», ասվում է հայտարարության մեջ՝ առանց ժամկետները նշելու։
«Կանաչ երկրներից կամ տարածքներից զբոսաշրջիկների ընդունումը, որտեղ բնակչության մեծ մասը պատվաստված է եւ վարակի ցածր մակարդակ ունի, մեծապես կօգնի մեր վերականգնման ջանքերին»,- ասել է Պույատը:
Ավելի քան 40 երկրներ եւ տարածքներ ներկայումս որպես «կանաչ» են դասակարգված՝ ցածր ռիսկայնությամբ եւ կարանտինային պահանջներից ազատված, այդ թվում` Չինաստանը, Ինդոնեզիան եւ Զիմբաբվեն:
Ըստ պաշտոնական տվյալների` զբոսաշրջությունը Հարավարեւելյան Ասիայի տնտեսության հիմնական շարժիչն է, որին բաժին է ընկնում 2019 թվականին համախառն ներքին արդյունքի մոտ 13 տոկոսը:
Անցյալ տարի այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 5.4 տոկոս, քանի որ զբոսաշրջիկների թիվ ընկել էր 82 տոկոսով՝ հասնելով 1.48 միլիոնի:
Վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը մեղմացրել է սահմանափակումները, քանի որ վարակի ամենօրյա մակարդակն ամենացածրն է տարվա սկզբից, իսկ պատվաստումների մակարդակն ամբողջ երկրում աճում է:
Երկրի 110 միլիոն բնակչության մոտ մեկ երրորդը լիովին պատվաստված է։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են