Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելը Հայաստանի դեմ գործած ամենածանր հանցագործությունը կլինի․ Արթուր Ղազինյան

Չի բացառվում, որ Ադրբեջանին տրվել են բանավոր խոստումներ, որոնց ետևից էլ եկել է ինքը՝ դիմելով ռազմական էսկալացիայի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Ադրբեջանը լեգիտիմ իրավունք է ստացել պահանջելու այն, ինչ-որ իրեն խոստացել էին բանավոր կերպով։ Կարծում եմ՝ այդ խոստումը տրվել էր երրորդ կողմերի ներկայությամբ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ էր խոստացվել Ադրբեջանին։ Դատելով միջազգային հանրության արձագանքից կամ առհասարակ դրա բացակայությունից՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պահանջը ներքին կարգով հասցված է եղել միջազգային հանրությանը։ Այլապես վստահ եմ՝ եթե ռազմական ուժի դիմելու լեգիտիմ հիմք չլիներ, արձագանքը բոլորովին այլ կլիներ և Ադրբեջանը երբեք չէր համարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն անել»,- նշեց նա։

Ղազինյանի կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է հասնել դելիմիտացիայի և դեմարկացիայի իր ուզած տարբերակով և ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։

«Նրան պետք է, որ Հայաստանը մոռանա Արցախի մասին, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, ինչի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերն ինչ-որ պահի դուրս կգան Արցախից և վերջնականապես կլուծվի Արցախի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի։ Իսկ առանց Արցախի՝ Հայաստանի սուբյեկտայնությունը գրեթե զրոյանում է։ Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես է անկում ապրում մեր ինքնիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար պատրաստ է յուրաքանչյուրի հետ գնալ ցանկացած առևտրի Հայաստանի ազգային-պետական շահի դեմ։ Կրակոցների աճին զուգընթաց նրա մեջ աճում է դեմարկացիա անելու ցանկությունը։ Հիմքում եղել է և մնում է իշխանության պահպանումը։ Նրա համար որևէ այլ արժեք և սկզբունք գոյություն չունի»,- ասաց պատգամավորը։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ անթույլատրելի կլինի Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տալը։

«Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելը, անգամ դրա փորձը պատմական մաշտաբի երևի թե ամենածանր հանցագործությունը կլինի՝ ուղղված Հայաստանի պետականության դեմ։ ՀՀ տարածքով չի կարող տրվել էքստրատերիտորիալ որևէ տարածք որևէ երկրի։ Այս հարցում կարծես վճռական են տրամադրված նաև Իրանը և Ռուսաստանը։ Ցանկացած փորձը հասնելու իրենց նպատակին, օգտագործելով Հայաստանում փաշինյանական իշխանության ամբողջ խոցելիության բազան, ևս կարժանա միջազգային և տեղական շատ լուրջ դիմադրության»,- ընդգծեց Ղազինյանը։

Ըստ Արթուր Ղազինյանի՝ իրավիճակը հնարավոր կլինի փրկել Հայաստանի գլխավոր բանակցողի փոփոխության պարագայում։

«Եթե մենք հունիսի 20-ին կատարեինք ճիշտ ընտրություն, այսօր կանգնած չէինք լինի այս իրավիճակի առջև, որովհետև բանավոր տրված բոլոր խոստումները կզրոյացվեին, եթե փոխվեր գլխավոր բանակցողը։ Այս պահին մեր հիմնական խնդիրն է՝ փոխել Հայաստանի կողմից հիմնական բանակցողին։ Եվ որևէ մեկը որևէ լեգիտիմ իրավունք չի ունենա Հայաստանից որևէ բան պահանջելու։ Եթե մեկը գա և ապագա գլխավոր բանակցողին ասի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել, նա կասի՝ այդ խոստումը ես չեմ տվել, գնացեք պահանջեք Նիկոլ Փաշինյանից։ Այս պահին բանակցողը ես եմ, իմ դիրքորոշումը սա է։ Սա կլինի իրավիճակի փոփոխություն, ինչի հետ հաշվի կնստեն մեր միջազգային գործընկերները։ Ամեն ինչ կախված է մեզնից․ ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։