Զախարովան՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանագրի գործարկման հնարավորության մասին․ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում
Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը տրամագծորեն տարբեր գնահատականներ ունեն իրավիճակի վերաբերյալ եւ միմյանց մեղադրում են կատարվածի մեջ։ Ռուսաստանը կապի մեջ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ երեկ կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, բացի այդ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, որոնց միջնորդական ջանքերի արդյունքում երեկ երեկոյան բախումները դադարեցվել են։
«Մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը՝ լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, կանխել նոր միջադեպերը եւ բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։ Վերջին իրադարձությունները հաստատում են սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման կարեւորությունը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, Զախարովան հիշեցրել է նրանց նոյեմբերի 15-ի հայտարարությունը. «Համանախագահները շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ Եռյակն այժմ Վիեննայում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Մենք կրկին նշում ենք տարածաշրջան համանախագահների այցի կարեւորությունը»։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1997 թվականի օգոստոսի 29-ի` Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության համաձայնագրի, ինչպես նաեւ ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորությանը՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան լրջորեն է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին։ «Երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այնտեղ ուշադիր հետեւում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո