Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք սահմանադրական ճգնաժամ առաջացնել. Ստեփան Դանիելյան
Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով ԱՊԱԳԱ ԿԱ:
Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:
Նույնը վերաբերվում է պաշտոնական ընդդիմությանը. «կգա ժամանակ, մի բան կանենք ...» : Ժամանակը եկել է: Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի, դադարել այս ամենին ՄԱՍՆԱԿԻՑ լինել:
Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:
Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել են ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ռեժիմի մեջ ու այդ «ժամանակավոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...