Նահա՜նջ , տարածքը հանձնե՛ք...
44 օր պատերազմ անցան 18֊20 տարեկան տղաները: Իրենց եմ առանձնացնում, քանի որ հետպատերազմում տարիքով մեծ ողջ մնացածները վերադարձան իրենց ընտանիքներ...
Պատանիներ են, որոնք նոր դպրոց էին ավարտել և պետք է կյանքի մեկ այլ հորձանուտ մտնեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և հավելել.
«Փորձությունն անքննելի էր. պատերազմ, կորուստներ, վտանգի ու վախի զգացում , առողջության կորուստ, մղձավանջներ...
Պետությունը տառացիորեն անտեսեց ամեն մի զինվորի , թե՛ առողջական խնդիրը, թե՛ հոգեբանական, թե՛ կարիքը, թե՛ կարողությունը...
Կանգնեցրել են պոստերում ու կենդանի տանջում են տղաներին ...
Նահա՜նջ , տարածքը հանձնե՛ք...
Նահա՜նջ, տարածքը հանձնե՛ք...
Պատկերացնում ե՞ք էդ տղաների հոգեվիճակը, ձեզ թվում է իրենք մեզանից քի՞չ են տանջվում ու ափսոսում էդ նահանջների համար ...
Շատերն ասում են «զենքը ձեռքիդ է, կրակի՛», հա բայց մի՛ մեղադրեք, իրենք գիտեն, որ հրաման են խախտում և իրենք վստահ չեն, որ հրաման խախտելուց հետո հասարակության խրոխտ մասսան տեր կկանգնի էդ քայլին ու զինվորին մենակ չի թողնի, իրենք վստահ չեն , որ որևէ մեկը սրտացավություն ունի, իրենք վստահ չեն, որ որևէ մեկը իրենց հիշում է (խոսքս չի վերաբերում ընտանիքի անդամների):
Այո՛, հետպատերազմում իրենք մոռացվեցին, պատճառները չեմ քննարկում, քանի որ ո՜վ ինչ պատճառ ուզի կգտնի, չէ՛, չեմ էլ խոսում կառավարության մասին: Անիմաստ է . Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ հանձնելով ապրեն...
Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու ...»:
Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար