Արվեստագետները հայտարարել են Ռեմբրանդտի հնարավոր նկարի հայտնաբերման մասին
1979 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Ֆրիդենշտեյն ամրոցից հինգ նկար են գողացել։ Երկար ժամանակ հանցագործությունը մնում էր չբացահայտված։ Միայն 2019 թվականին նկարները վերադարձվեցին ամրոց։
Սակայն գործի շատ մանրամասներ դեռեւս մնում են անորոշ, գրում է «Վոկրուգ սվետա» պորտալը՝ հղում անելով Smithsonian Magazine-ին։
Մասնավորապես, միայն վերջերս է հայտնի դարձել ենթադրյալ կողոպտողի անունը։ Դա կարող էր լինել Արեւելյան Գերմանիայից գնացքի մեքենավար Ռուդի Բերնհարդտը, ով, իբր, կտավներն ուղարկել է մի ամուսնական զույգի Արեւմտյան Գերմանիա։ Բերնհարդտը մահացել է 2016թ.։ Այս վարկածն առաջ է քաշել Der Spiegel-ի լրագրող Կոնստանտին ֆոն Համերշթեյնը։
Մյուս անակնկալը Ֆրիդենշթեյն ամրոցի նկարների հավաքածուի համակարգող Թիմո Թրյումփերի հայտարարությունն էր։ Արվեստագետը կարծում է, որ հինգ գողացված գործերից մեկը պատկանում է Ռեմբրանդտին։ Նախկինում ենթադրվում էր, որ տարեց մարդու դիմանկարը, որը թվագրված է 1629-ից 1632թթ, պատկանում է Յան Լիվենսին կամ Ֆերդինանդ Բոլին։
Կտավի հետնամասում պահպանվել է Ֆերդինանդ Բոլի ստորագրությունը։ Երկար ժամանակ համարվում էր, որ դա հաստատում է նրա հեղինակությունը։ Նկարչի վաղ շրջանի աշխատանքները շատ առումներով նման են Ռեմբրանդտի ոճին, որի արվեստանոցում սովորել է Բոլը: Սակայն արվեստաբանները նոր վարկած են առաջ քաշել։ Ստորագրությունը կարող է նշանակել, որ արվեստի գործը պատկանել է Բոլին, սակայն նա չէ հեղինակը։ Նկարը նա կարող էր ձեռք բերել գույքի վերավաճառքի ժամանակ այն բանից հետո, երբ Ռեմբրանդտը սնանկ ճանաչեց:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են