Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակում երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման վտանգ են տեսնում
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը «Ukraina.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված ներկայիս իրավիճակում տեսնում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ։ Նրա կարծիքով՝ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Փորձագետը նշել է, որ Լեհաստանը հաստատել է Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու ծրագիրը, իսկ բելառուսցի սահմանապահները, մի շարք վկայությունների համաձայն, փախստականներին կոչ են անում անցնել սահմանը։
«Գնալով ավելի ու ավելի շատ պատմաբաններ եւ վերլուծաբաններ ասում են, որ մենք Եվրոպայում արդեն ապրում ենք մի իրավիճակում, որը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմը, դրա սկիզբը։ Այն ժամանակ ոչ ոք պատերազմ չէր ուզում, եւ հավատում էր, որ պատերազմը խելագարություն է, որ այն կբերի հսկայական զոհերի, քանի որ բոլորը զինված էին մինչեւ ատամները՝ եւ՛ գերմանացիները, եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Ֆրանսիան, եւ՛ Անգլիան»,-ասել է քաղաքագետը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են