Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններից հետո՝ առանց ԿԸՀ-ի ու ԱԺ-ի համաձայնության.

ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը, հաստատել է աղբյուրի տեղեկությունները՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ քրեական գործի մասին աղբյուրը հայտնել էր օրեր առաջ՝ նշելով, որ հենց քրեական գործի առկայությամբ է պայմանավորված Զաքարյանի՝ «ճամբարափոխ» լինելը։ Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։ Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև՝ մանրամասներ պարզելու համար։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե երբ է հարուցվել քրեական գործը և ինչ դեպքի առթիվ, արդյոք քրեական գործով մեղադրանք առաջադրվել է Զաքարյանին, թե ոչ, արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրել է՝ Զաքարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Արդյունքում՝ հաստատվել է, որ Ի.Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք, ընդ որում՝ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ։

Այսպես, Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի և մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2020թ սեպտեմբերի 17-ին ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ 2020թ սեպտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը) հարուցվել է քրեական գործ։

Ըստ դատախազության՝ նշված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բացի այդ, դատախազությունից նաև հաստատել են մեր տեղեկությունն առ այն, որ քննության ընթացքում կալանք է դրվել նաև Ւշխան Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ի.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ արդեն ակնհայտ էր, որ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ առանց ԱԺ-ի համաձայնության։ Ավելին, անգամ ԿԸՀ-ն չի տվել իր համաձայնությունը։

Մեր այն հարցին, թե արդյոք նրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազը ներկայացնելու է՝ դատախազությունը պաշտոնական գրությամբ հայտնել է. «ՀՀ նախաքննական մարմիններում քննվող քրեական գործերով, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԺ դիմում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններում։ Տվյալ պարագայում Ի. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2021թ. հուլիսի 19-ին, մինչև նրա՝ որպես ԱԺ պատգամավոր գրանցվելը և մանդատ ստանալը և ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետների սկիզբը»։

Նշենք, որ Զաքարյանի՝ որպես պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հաղթահարման հարցը իրավապահների օրակարգում եղել է, ու փորձել են դա անել ԿԸՀ-ի միջոցով, սակայն ԿԸՀ-ում միջնորդությունը չեն բավարարել։ Դատախազությունը ԿԸՀ դիմել է հուլիսի 19-ին՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ձեռք բերելու համար, սակայն ԿԸՀ-ն վերադարձրել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ Զաքարյանը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք է բերել մայիսի 31-ին, որը տարածվում է մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածը, հետևաբար, ԿԸՀ իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը: Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն նշել է, որ նման լիազորություն տրված չէ նաև որևէ այլ մարմնի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ որոշումը կայացրել է 2021 թվականի հունիսի 27-ին ՝ ընդունելով որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: Ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Ի Զաքարյանը զբաղեցնում էր «Պատիվ ունեմ» դաշինքի 4-րդ հորիզոնականը, եւ համարվում էր ընտրված պատգամավոր։

Ակներեւ է, որ նրան մեղադրանք է առաջադրվել գործող Սահմանադրության կոպտագույն խախտմամբ՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ նա անօրինականության դեմ պայքարելու փոխարեն նախընտրում է դառնալ գործիք՝ երկիրը մասնատող իշխանությունների ձեռքին»,- հայտնում է աղբյուրը։