Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ) Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան

Եթե իշխանությունն ասում է՝ սա Ադրբեջանի տարածք է, էլ ի՞նչ սահմանազատում-սահմանագծում սկսելու մասին է խոսքը. Օրբելյան

Եթե ես լինեի ինչ-որ նման իրավիճակում գտնվող երկրի խորհրդատու, հենց այս նույն քայլերն էլ խորհուրդ կտայի՝ սկզբից զինված ուժեր, հետո՝ ոստիկանական ծառայություն, հետո՝ սահմանի կահավորում, մաքսակետ, որոշ ժամանակ հետո կունենանք ցանկապատում, որոշ ժամանակ անց այնտեղ կարող է «duty free» խանութ բացվի՝ դրանից բխող ամեն ինչով, պարզ ու տրամաբանական, ակնկալվող գործընթացներ են, բայց, միաժամանակ, ապօրինի: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանն ու համապատասխան հսկողություն սահմանելուն, որով, փաստացի, ադրբեջանական կողմը փակում է ճանապարհը հայկական կողմի համար:

«Ամեն ինչ շատ պարզ է, տրամաբանական և ակնկալվող գործընթացներ են, այդ մաքսակետի մասին ես դեռևս խոսել եմ անցած տարվա նոյեմբորի 10-ին, և դա ակնհայտ ու պարզ էր:․ Տրամաբանական է, բայց միաժամանակ ապօրինի է։ Իմ գնահատմամբ՝ դա միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի է, քանի որ այդ տարածքները ՀՀ տարածքներ են։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները այդ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի գործողությունները լեգիտիմացնում են՝ պնդելով, որ դա Ադրբեջան է և Ադրբեջանի տարածքում նրանք կարող են անել ամեն ինչ։ Այս հատվածը դեռևս որևէ կերպ սահմանազատված չէ, և սահմանազատումը չի կարող տեղի ունենալ առանց իրավական հիմքի, մոտավոր՝ «թող տեղադրեն» սկզբունքով։ 5-6 ամիս է՝ ուղղակի քննարկում են, որ դա Ադրբեջան է։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը զբաղեցնող մարդիկ տարբեր պաշտոններում ուղղակիորեն, առանց թաքցնելու, առանց խորշելու, օգտվում են շրջանցող գործիքակազմերից՝ հայկական ոչ մի թիզ հող չենք հանձնել, հետո պարզվում է, որ այն հողը, որ հանձնել են, մեզ համար հայկական է, իրենց համար հայկական չէ։ Դա սկսվեց Սև լճի մոտ, շարունակվեց Շուռնուխում, Որոտանի հատվածում, Կապանի մոտակայքում։ Այս գործընթացքում ՀՀ իշխանությունները հետևողականորեն անում են այն, ինչ ասել է, ասում են՝ դա Հայաստան չէ։ Նույն ձևով ասում էին Արարատում ոչ մի թիզ չենք տալու, հետո կպարզվի, որ Տիգրանաշենը, իրականում, Քյարքի է, դա էլ է Ադրբեջան։ Հետո Ոսկեպարի հատվածը կտրվի, կպարզվի, որ այդտեղ Անարխի շրջանն է։ Այսինքն, այստեղ ՔՊ-ն ունի շատ հստակ դիրքորոշում, այդ դիրքորոշմամբ առաջ է գնում։ Այստեղ անելիք ունեն այլ մարմիններ, այդ թվում՝ ՀՀ Դատախազությունը, քննչական մարմինները, որոնք այլ չնչին գործերով ամպագորգոռ գործեր կհարուցեն: Մենք այստեղ տեսնում ենք պետական դավաճանության առերևույթ հիմքեր, իշխանության յուրացման առերևույթ հիմքեր։ Որևէ գործընթաց չի կատարվում, ավելին՝ երբ դիմումներ են ներկայացվում, դրանք չեն քննվում։


Հարցին՝ եթե սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պաշտոնապես չեն մեկնարկել՝ ըստ ՀՀ պաշտոնական հայտարարությունների, ապա նախքան դա Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն արդյո՞ք հնարավորություն կթողնի հետագա բանակցություններում քննարկել առհասարակ այդ հատվածի պատկանելության հարցը, Օրբելյանը նկատեց՝ եթե իշխանության են մնում նույն մարդիկ, ի՞նչ բանակցելու մասին է խոսքը:

«Եթե մարդիկ ասում են՝ դա Ադրբեջան է, եթե այն հատվածը, որտեղ դրված է մաքսակետը, Ադրբեջան է, մենք ընդունում ենք, որ Ադրբեջան է, էլ ի՞նչ ենք բանակցում։ Սահմանազատում-սահմանագծում գործընթացը արվում է նրա համար, որպեսզի հասկանանք՝ որտեղ է սահմանը, ոչ թե նրա համար, որ այն փոփոխվի: Սահմանը հստակեցվելուց հետո նոր կարող ենք բանակցել տարածքների փոխանակման շուրջ, բայց եթե այսօր իսկ որոշ մարդիկ արձանագրել են, որ դա Ադրբեջան է, ապա էլ ինչի՞ մասին ենք բանակցում: Սահմանազատման ու սահմանագծման բանակցությունները հատուկ պաշտոնական բան չեն, որ դահլիճի վրա հատուկ ցուցանակ փակցված լինի, որ այստեղ սահմանազատման բանակցություններ են ընթանում: Սահմանազատում կարող է կատարվել հանձնաժողովի շրջանակում, լռելյայն, եթե մեկը գալիս ասում է՝ սա Ադրբեջան է, մյուս էլ ասում ՝ հա, էդպես է, մեկն էլ գալիս իր մաքսակետն է դնում, մենք էլ մյուս կողմից՝ մերը, էլ սահմանազատում-սահմանագծումն այլ կերպ չի էլ լինում: Հետեւաբար, որ ասում եք՝ սահմանազատման բանակցությունները գնան, դրանք արդեն իսկ կամ ընթանում են վաղուց, կամ որոշել են առանց բանակցելու հատվածները տան ու անունը սահմանազատում դնեն: Մի քննարկեք առհասարակ սուտասան մարդկանց ասածները: Երբ մարդն ասում է՝ էսպես եմ անելու, հետո ասում է՝ չէ, էդպես չեմ ասել, ձայնագրությունը ցույց են տալիս՝ ինչ է ասել, ասում է՝ դե, ես այլ բան եմ նկատի ունեցել, իմաստ չունի քննարկել դա: Կապ չունի՝ ինչ են ասում մարդիկ, որոնց ասածը 0 արժեք ունի»,- նկատեց Օրբելյանը:

Հարցին՝ ինչպես պետք է հարցին մոտենար ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակում, Օրբելյանը նկատեց. «Ճապոնիան մինչեւ հիմա Ռուսաստանին քննադատում է Կուրիլյան կղզիների խնդրով, պարզ է, չէ՞, որ Ճապոնիան հիմա չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա, բայց չի ընդունում այդ կղզիների՝ ՌԴ մաս հանդիսանալը: Ադրբեջանը չէր ընդունում իր կարծիքով իրեն պատկանող տարածքների՝ Արցախի Հանրապետության կողմից զբաղեցնելը, անընդհատ հայտարարում էր օկուպացիայի մասին, իսկ մենք փոխանակ հիմա օկուպացիայի հարց քննարկենք, փոխանակ ասենք, որ մեր տարածքում ապօրինի քայլեր են կատարվում, ասում ենք՝ հա դե, իրենց տարածքն է, բա որ այդպես ենք ասելու, պարզ է, որ ոչ ոք էլ մեզ այդ հարցում չի էլ օգնելու, ոչ մեկին էլ պետք չէ մեղադրել՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ ԵՄ-ին՝ ոչ մեկին, այստեղ մեղավորները գտնվում են բացառապես կառավարական թիվ 1 շենքում»: