Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Հեղափոխական ուղղով իշխանության գալ հնարավոր է բնակչության 70-80% աջակցության դեպքում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հեղափոխական ճանապարհով իշխանության գալը հնարավոր է բնակչության մոտ 70-80 տոկոսի աջակցությունն ունենալու դեպքում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

«Խորհրդային Միության կազմաքանդումի արդյունքում ստեղծված Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում այս տարիների ընթացքում կայացել են բազմաթիվ ընտրություններ, որոնցից որևէ մեկում գործող իշխանությունը պարտություն չի կրել: Սույնը ներհատուկ է նախկին ԽՍՀՄ-ը կազմած գրեթե բոլոր երկրներին: Առանձին բացառությունները պայմանավորված են դեմոկրատական աշխարհի հետ հաստատած խորը ինտեգրումով:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, Հայաստանում գործող իշխանության վերարտադրումը հնարավոր է եղել ի հաշիվ մի շարք գործոնների, որոնք ներկայացնում ենք ստորև:

1․ Բյուջետայիններ։ Բյուջետային ոլորտում զբաղված աշխատունակ բնակչության մոտավորապես 15 տոկոսն ընտրությունների ժամանակ անխոս կատարում է ընտրություններին մասնակցելու և գործող իշխանությանը կողմ քվեարկելու իր ղեկավարի ցուցումը կամ, զինվորականների պարագայում, հրամանատարության ղեկավարությամբ հլու-հնազանդ ներկայանում է ընտրական տեղամաս։

Այս կատեգորիան պետծառայողներն են, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, ուսուցիչները, բժիշկները, բանակի ու ուժային կառույցների ներկայացուցիչները, այսինքն՝ նրանք, ովքեր ունեն մշտական աշխատանք, միջին աշխատավարձ, երաշխավորված ինչ-ինչ արտոնություններ։

Բյուջետային ոլորտում զբաղվածների գլխավոր մղձավանջը իշխանության հնարավոր փոփոխությունն է, ինչով էլ պայմանավորված է հակվածությունն առ իշխանություն։ Նրանք իրենց ընտանիքների, համախոհների հետ միասին իշխող կուսակցության համար ընտրություններում ապահովում են ձայների շուրջ 20 տոկոսը:

2․ Օլիգարխներ: Այս կատեգորիայի տակ նրանք են, ովքեր տնտեսությունում, ֆինանսական աշխարհում ունեն մենաշնորհային դիրքեր, նյութական ահռելի միջոցներ և իրենց կոլեկտիվներով ու կլաններով պատրաստ են իշխանություններին հաճոյանալուն:

Այս կատեգորիայի լուրջ բաղկացուցիչ են նաև պետական լծակներից օգտվելու հոտն առած նորահայտ բիզնեսմենները, ովքեր նոր օլիգարխիաներ ձևավորելով` իշխող կուսակցության համար ապահովում են ընտրողների ձայների մոտ 5 տոկոսը:

3․ Իշխանությունների ֆանատներ (զոմբիներ), աղանդավորներ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: Այս կատեգորիան գործող առաջնորդին (ռեժիմին) ֆանատիկորեն հավատացող, կուրորեն ծառայող և կամ շնորհած արտոնություններից սնվող քաղաքացիներն են, ովքեր գործնականում հանդուրժում են, ներում իրենց կուռքի ցանկացած սխալ։ Սույն կատեգորիան իր կուռքին ապահովում է ընտրողների ձայների շուրջ 3 տոկոսը (այս թիվը առավելապես վերաբերելի է վերջին համապետական ընտրություններին):

4․ Հակաքոչարյանականներ, հակասերժականներ։ Սրանք հասարակության այն մասն են (գերազանցապես` լևոնականներ), ովքեր ատում են ինչպես առաջինին, այնպես էլ՝ երկրորդին։ Սրանք մարդիկ են, ովքեր երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ կորցրել են աշխատանքը, հասարակության մեջ ունեցած երբեմնի դիրքը, ազդեցությունը, դատապարտվել են, զրկվել են բիզնեսից, բախվել են սոցիալական անարդարությանն ու բյուրոկրատիային։ Կատեգորիան գործող իշխանություններին կայունորեն ապահովում է մոտ 5 տոկոս ձայն:

5․ Նախընտրական հետապնդումներ, ճնշումներ: Նախընտրական մրցավազքում ազդեցիկ գործոն են դառնում նաև ընդդիմության առաջնորդների բանտարկությունները, նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը, այլ բնույթի հետապնդումները։ Շատերն աշխատում են հնարավորինս հեռու մնալ, մեկուսանալ հետապնդվող անձանցից՝ գործելով «շառից, փորձանքից հեռու» մտայնությամբ, պահպանելով չեզոք պահվածք ու վարքագիծ։ Բռնաճնշումների և սփռված վախի հետևանքով այդ մարդիկ չեն մասնակցում ընտրություններին կամ քվեարկում են հօգուտ իշխանության` դրանով իսկ մոտավորապես ապահովելով գրեթե 3 տոկոս ձայն:

6․ Հանցավոր ենթամշակույթ կրող անձինք: Ընտրությունների շեմին գործոն են դառնում, այսպես կոչված, քրեական հեղինակություններն ու օրենքով գողերն իրենց ազդեցության տակ գտնվող տարրերով։ Վերջիններս գրեթե ամբողջությամբ հակված են իշխանության կողմը։ Այս կատեգորիան վերջինիս համար ապահովում է ձայների մոտ 4 տոկոս:

7․ Անտեսակետ, անսկզբունք, կրթական ցածր ցենզ ունեցող մարդիկ: Այս կատեգորիան բնակչության հարմարվող, հիմնականում աղքատ, օգնություններով ապրելուն վարժվածներն են։ Պարենային փոքրիկ տոպրակի կամ դրա դրամային համարժեքի դիմաց նրանք պատրաստ են քվեարկել հօգուտ ցանկացածի` ընտրությունների ժամանակ ապահովելով գրեթե 10 տոկոս ձայն:

8․ Դասալիքներ: Ըստ էության սրանք արժեհամակարգ չունեցող մարդիկ են, ովքեր ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից սովորաբար ներվում են: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ այս կատեգորիան ընտանիքի անդամների հետ կարող է ապահովել մոտ 3 տոկոս ձայն։

9․ Քաղաքական հնարքներ: Ընտրությունների նախաշեմին ստեղծվում են մանր կուսակցություններ, որոնք ձայներ փախցնելու իմաստով ազդում են ընտրական գործընթացների վրա: Հայաստանյան վերջին ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն, 4 դաշինք, որոնցից անցողիկ շեմը չհաղթահարածներն ըստ էության փոշիացրել են ձայների մոտ 20 տոկոսը։

Թվարկված ինը կատեգորիաների արդյունավետ օգտագործումն ու նրանց համընդհանուր մոբիլիզացիան ընտրություններում իշխանություններին անվերապահորեն ապահովում է ընտրազանգվածի ձայների 50-ից ավելի տոկոս: Հատկանշական է, որ անգամ այսպիսի տոկոսով ընտրվելու դեպքում, որը թվացյալ դեմոկրատական ընտրությունների արտահայտություն է, իշխող քաղաքական ուժի ղեկավարն իրեն զգում է երկրի տիրակալ, ինչն ուղղակիորեն վկայում է, որ մենք էապես հեռու ենք արևմտյան արժեքներից, ավելի շուտ արևելյան քաղաքական մշակույթի կրող ենք:

Այսպիսով կարող ենք փաստել, որ ընտրական գործընթացներով և կամ 40-50 տոկոսի աջակցությունն ունենալով` ընդդիմությունը փողոցային պայքարով չի կարող հասնել իշխանափոխության: Մեկնարկային այս դիրքերից փողոցային պայքար սկսելը բերելու է իշխանության հետ բախման, անիմաստ արյուն թափելու, բռնաճնշումների։

Հեղափոխական ճանապարհով իշխանության գալը հնարավոր է բնակչության մոտ 70-80 տոկոսի աջակցությունն ունենալու դեպքում (այս թիվն իր մեջ ներառում է մարդկանց, ովքեր փողոց չեն դուրս գա, սակայն չեն հանդուրժում գործող իշխանությունը) կամ իշխանափոխության հանգեցնող որևէ այլ հայտնի եղանակով»,- նշված է հայտարարությունում։