Վստահ չեմ, որ Արմեն Գրիգորյանը անձամբ մեքենա վարել է այդտեղ, մտածեցի գրեմ, իմանա. Արսեն Կարապետյան
Էն օրը գնացել-հետ ենք եկել Տաթև-Կապան ճանապարհով։ Պատմեմ, իմանաք, զուտ ինֆո։ Փոքր ու միջին մարդատարների համար վատ չէ, սիրուն ճանապարհ ա, նույնիսկ հաճելի, ասֆալտը նորմալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին:
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց նեղ ա, ոլորանները ահավոր շատ, վեստիբուլյար թույլ սարքով մարդիկ նաղդ բորշող են։ Խամ վարորդների համար վտանգավոր ա՝ կահավորված չէ, մի քանի տեղ երթեւեկելի մասից, Աստված չտա, դուրս եկար՝ կհայտնվես ձորում։ Մի քանի տեղ երկար իջնելուց սխալ քշես արգելակներդ վառելու ես։
Ձյուն եկավ կամ սառեց, չեմ պատկերացնում։ Իսկ բեռնատարների համար բացարձակ հարմար չէ։ Նախ, եթե ֆուռ ռաստ եկավ, վազանցը շատ վտանգավոր ա, ուղիղ տեսանելի հատվածները քիչ են։
Ոլորանների շառավիղը փոքր ա, բեռնատարները դուրս են գալիս հանդիպակած գիծ, որ տեղավորվեն, ուշադիր չեղար՝ լավ չի լինի։ Իսկ եթե ֆուռ փչացավ կամ շուռ եկավ (նման բան Դիլիջանում տեսել եմ), մինչև չհանեն, հաշվեք փակ ա ճանապարհը։
Վստահ չեմ, որ Արմեն Գրիգորյանը անձամբ մեքենա վարել ա այդտեղ, մտածեցի գրեմ, իմանա»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ