Նիգերիացի տղամարդը ցանկացել է իրեն վաճառել 50 հազար դոլարով, սակայն ձերբակալվել է
Նիգերիացի Ալիյա Իդրիսը ձերբակալվել է 50 հազար դոլարով իրեն վաճառելու փորձի համար, հայտնում է BBC-ն։ Տղամարդու խոսքով՝ այս գումարը նա պատրաստվում էր տալ իր աղքատ ծնողներին։
Ինչպես պատմել է 26-ամյա Ալիյան, նա աշխատում է որպես դերձակ է, սակայն միջոցները բավարարում են միայն միայն կարեւոր կարիքների համար։
Իր ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ բարելավելու համար տղամարդը որոշել է վաճառել իրեն։ Իդրիսը ստվարաթղթի վրա հայտարարություն է գրել, որ վաճառում է իրեն 50 հազար դոլարով, կախել է վզից եւ սկսել է այդ տեսքով շրջել քաղաքում։
«Այս որոշումը կայացրել եմ աղքատության պատճառով։ Ես նախատեսում էի գումարի մի մասը տալ ծնողներիս, իսկ մնացածը թողնել ինձ»,-ասել է նա։
Ոստիկանության սպաներին վիրավորական է թվացել Իդրիսի գաղափարը։ «Այո, մենք ձերբակալել ենք նրան, նա գիշերել է ոստիկանությունում։ Այն, ինչ նա անում է, արգելված է իսլամում: Չես կարող վաճառել քեզ, ինչ վիճակում էլ որ լինես»,- մեկնաբանել են ոստիկանությունում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են