Տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ իշխանությունների օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական.«Զարթոնք»
Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակումը ո՛չ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարող հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման:
Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների վրա հույս դնելը ոչ միայն անիրատեսական է, այլ նաև՝ վտանգավոր, ինչի վառ ապացույցն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից: Ըստ գրավոր պայմանավորվածության Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ), կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում (8-րդ կետ), մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության տարածք, և առ այսօր բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ գտնվում են Ադրբեջանում:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պնդում է, որ հնարավոր չէ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հասնել, քանի դեռ՝
1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.
2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը (ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը).
3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.
4. Թուրքիան չի ճանաչել և դատապարտել 1915 թվականի ցեղասպանությունը:
Հայաստանի և Արցախի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է մերժել:
Երբ իշխանության և ընդդիմության բոլոր ջանքերը կուղղվեն այս հարցերի լուծմանը, ապա կունենանք ազգային զարթոնք:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ