Տիեզերագնացը պատմել է տիեզերքից գլոբալ տաքացման հետեւանքների մասին
Երկրագնդի ամբողջական շրջաններ կրակի մեջ են: Փոթորիկները, որին ավերածություններ են հաջորդում: Մարդկության միակ տան փխրունությունը, որը ճախրում է որպես երկնագույն, բայց նաեւ խամրած մարգարիտ տիեզերքի հսկայական տարածություններում, հայտնում է AP-ն։
Միջազգային տիեզերակայանի պատուհանների միջով ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեն գլոբալ տաքացման հետեւանքների շունչը կտրող պատկերացում անու: Նա իր տպավորություններով կիսվել է Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի մասնակիցների հետ։
«Մենք տեսնում ենք գետերի, մթնոլորտի աղտոտումը։ Այն, ինչ ինձ իսկապես ցնցեց այս առաքելության ընթացքում, դա եղանակային կամ կլիմայական էքստրեմալ երեւույթներն էին»,- ասել է Պեսկեն Ֆրանսիայի նախագահ Էմաուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Տիեզերական կայանից մենք տեսանք Կանադայում եւ Կալիֆոռնիայում այրվող ամբողջական շրջաններ»,- ասել է նա: «Մենք անզեն աչքով 400 կիլոմետր բարձրությունից տեսանք Կալիֆոռնիան՝ ծածկված ծխի եւ բոցի ամպով»: Տիեզերքից «Երկրի փխրունությունը ցնցում է», - շարունակել է Պեսկեն:
Սա Պեսկեի երկրորդ թռիչքն է տիեզերակայան։ 2016-2017 թվականներին նա ուղեծրում անցկացրեց 197 օր։
Նրա խոսքով` մարդկային գործունեության կործանարար հետեւանքներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ «Տարեցտարի մենք ռեկորդներ ենք սահմանում հրդեհների, փոթորիկների եւ ջրհեղեղների առումով: Եվ սա շատ-շատ նկատելի է։ Ես շատ հստակ տեսա տարբերությունը չորս կամ հինգ տարի առաջվա իմ առաքելության համեմատ», - ասաց տիեզերագնացը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են