Ցանկացած բանակցություն թշնամու հետ պետք է լինի բանակցություն հանուն բանակցության և ունենա մեկ նպատակ՝ ժամանակ շահել մեր պետության վերականգնման համար
Հայաստանի այսօրվա իրավիճակում ցանկացած բանակցություն թշնամու հետ պետք է լինի բանակցություն հանուն բանակցության և ունենա մեկ նպատակ՝ ժամանակ շահել մեր պետության լայն իմաստով վերականգնման համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Դրան զուգահեռ, բնականաբար, պետք է հստակորեն հաշվարկվեն մեր և թշնամու ռեսուրսները՝ նպատակ ունենալով հարվարծներ հասցնել վերջինիս բոլոր այն խոցելի կետերում, որտեղ դրա նույնիսկ դույզն-ինչ հնարավորությունը կա։
Այսինքն, համաժամանակյա կտրվածքով հնարավորին արագ, բայց որակյալ կերպով պետք է մշակվեն և սկսեն կյանքի կոչվել մեր պետության վերականգնման ու ամրապնդման և թշնամական կազմավորման թուլացման ու խոցելիության բարձրացման զուգահեռ ծրագրերը։
Բաքվի բռնապետը և նրա օպերատոր էրդողանական վարչախումբը շտապում են հասնել «խաղաղության», որը կամրագրի նրանց համար ձեռնտու ներկա իրավիճակը՝ թույլ տալով դրա հիման վրա անցնել Հայաստանի էլ ավելի թուլացման հաջորդ, իսկ հնարավորության դեպքում փաստացի ոչնչացման վերջնական փուլին։
Այնպես որ, «խաղաղության» հարցում շտապելն իրականում թշնամական և,, ըստ այդմ՝ սատանայի գործ է, որովհետև իսկական խաղաղություն այս պայմաններում չի կարող լինել, և դա կարող է չտեսնել միայն աչոք ու մտոք կույրը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...