Բելառուսն առաջարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ մշակել
Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ մշակել։ Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն։
«Մենք շատ բարձր ենք գնահատում Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված հարաբերությունները, եւ ամենակարեւորը՝ դրանք դրականորեն զարգանում են տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ կրթության ոլորտներում։ Դրանում, իհարկե, բացառիկ դեր ունեն մեր պետությունների նախագահները։ Եվ մենք հասկանում ենք, որ մեր հիմնական խնդիրն է պահպանել այդ հարաբերությունները եւ բազմապատկել»,- ասել է նա։
«Մենք նույն տեսակետներն ունենք միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Ես մասնակցել եմ 2019 թվականին Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովին, լսել ու համոզվել եմ, թե որքան կարեւոր է Ադրբեջանի խոսքը։ Եվ մենք մշտապես լսում ենք ադրբեջանցի պատգամավորների ձայնը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն։ Մենք միշտ երախտապարտ ենք այն աջակցության համար, որ ձեր պատգամավորները ցուցաբերում են Բելառուսին եւ մեր խորհրդարանին։ Մենք, իհարկե, արձագանքում ենք փոխադարձությամբ»,- ընդգծել է նա։ Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ մեր երկրները համագործակցության լավ տեմպեր ունեն տնտեսության մեջ։
«Առեւտրաշրջանառությունը, որը զարգացել է 8 ամսվա ընթացքում, կազմում է 350 մլն դոլար: Չնայած համավարակին` կա 30 տոկոս աճ։ Անցյալ տարի՝ 447 մլն դոլար: Սա սոլիդ ապրանքաշրջանառություն է։ Ձեր երկիրն այն 15 երկրների շարքում է, որոնց հետ մենք նման շրջանառություն ունենք»,- հավելել է Ներկայացուցիչների պալատի նախագահը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...