Ադրբեջանցիները մեր տարածքում ամրաշինական կառույցներ են կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ
Հենց առաջին օրվանից են թուրքերն եկել այդտեղ հաստատվել. Եթե հիշում եք, Գորիսի Առուշ Առուշանյանի ջոկատով հենց էդ սարի համար էինք կռիվ տալիս, որ մեզ թույլ չտվեցին շարունակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը:
Նա հավաստիացրեց, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրանում, շինություններ են կառուցում. «Իսկ թե մենք ինչու չենք կառուցում, ես չգիտեմ, դա բարձրաստիճան ղեկավարությունը կարող է իմանալ: Մենք նույնիսկ ճանապարհները չենք նորոգում, որ ձմռանը կարողանանք մեր տղաներին հասնել:
Հենց առաջին օրվանից իրենք էդ Քաչալ սարի վրա նստած են ու տիրապետում են ամբողջ տարածքը: Սկի մեր Հայաստանում այդպիսի ճանապարհներ չեն կառուցում, ինչպես իրենք մոտ: Անմիջապես մեր տարածքում են կառուցում: Էս վերջին իրադարձությունների ժամանակ իրենց կողմից զավթած Հայաստանի տարածքում»,-ասաց փոխքաղաքապետը:
Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ մեր զինուժը թույլ չի տալիս, որ ադրբեջանցիները մեր տարածքում ամրացման աշխատանանքեր իրականացնեն, նա արձագանքեց. «Ես ձեզ խոստանում եմ՝ եկեք, տանեմ մոտիկից այդ տարածքը նկարեք: Պաշտպանական կառույցներ են կառուցել: Չեմ կարող ասել բետոնե, թե այլ, որովհետեւ մեզ արգելու են մտնել այդ հատվածը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...