Արցախում զուտ հայկական հոգեւոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է
Հայաստանի ու Աղվանքի սահմանը՝ Կուր գետն է։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել
«Դա են վկայում Ստրաբոնը,Պլինիոս Ավագը,Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։
Դա անհերքելի փաստ է։ Հետեւաբար Արցախում եւ Ուտիքում զուտ հայկական հոգեւոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է,անկախ նրանից,թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։
Եվ Դադիվանքը ,եւ Ամարասը,եւ Ծիծեռնավանքը,եւ Գանձասարը,եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդը հոգեւոր կենտրոններն են եղել ի սկզբանե եւ պետք է շարունակեն մնան այդպիսին։
Հ.Գ.
• «Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը» … » («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).
• «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
• «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
• «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը,որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք։
Պլինիոս Ավագ,22 -79թթ,Հին հռոմեական հեղինակ»,- գրել է Շարմազանովը։


















































Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում