Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր. Ավետիք Իշխանյան
Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
«Եթե…
Տարբեր գործիչներ զարմացած և զայրացած են, Գյումրիում «Բալասանյան» դաշինք և «ՔՊ» կոալիցա կազմելու փաստից։ Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Նա իր ողջ գործունեության ժամանակ, ինչպես հայաստանյան տասնյակ այլ գործիչներ, «ճիշտ» է կողմնորոշվել և եղել այդ պահի իշխանության կողմը։ Զարմանալի էր նույնիսկ, որ նա համարձակություն էր ունեցել Գյումրու ընտրություններին «հակադրվել» իշխանությանը և հանդես գալ «ընդդիմադիր» դաշինքով։ Հարց է առաջանում, հնարավո՞ր էր արդյոք, որ Սամվել Բալասանյանը հակադրվեր «ՔՊ»-ին և դաշինք կազմեր ընդդիմադիր խմբակցության հետ։ Այո, բայց միայն այն դեպքում, եթե զգար, որ ընդդիմությունը օր օրի ուժեղանում է և իշխանության օրերը հաշված են։ Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր։ Հաջորդ իսկ օրը, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցեր նրա, կամ նրա ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, կհրապարակվեր «առերևույթ» հանցագործության մասին դատախազության հայտարարությունը և Սամվել Բալասանյանը կկալանավորվեր»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...